Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.01.2013-07.02.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2012 թվականի N 379-Ա

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

 1) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 19-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 21-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 22-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ 20-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի  27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 27-ի N 379-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչելու, կանոնակարգող մարմինների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգվող ոլորտների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2013 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ ստեղծելու, անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ.
 հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) և կիրառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ. հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից համապատասխանության գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ. սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

«Համապատասխանության գնահատման ընթացակարգեր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

(հավելվածը փոփ. 11.01.13 N 4-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 27-ի N 379-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության ստանդարտացման լիազորված մարմին և ստանդարտացման ազգային մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 2012 թ.
հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 27-ի N 379-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության չափագիտության լիազոր մարմին և չափագիտության ազգային մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. 
 մայիսի 2-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. 
 հուլիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
 հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Չափման միջոցների կալիբրավորում իրականացնելու համար իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
 հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

«Իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2013 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

6.

«Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
 հոկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

7.

«Չափածրարված արտադրանքի և չափիչ սրվակների չափագիտական նորմերը, պայմանանշանները և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև չափածրարում իրականացնելու համար և չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2013 թ. 
 հուլիսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

8.

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելոււ մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
օգոստոսի 3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

(հավելվածը փոփ. 11.01.13 N 4-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 27-ի N 379-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության հավատարմագրման լիազորված մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
 հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմ ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.
 հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան