ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2012 թվականի N 1160-Ա
Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`
1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.
2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. նոյեմբերի 27-ի N 1160-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Պողոսյան |
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան | -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ամիրյան |
-«Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սիրունյան |
-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Շահինյան |
-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
-«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Մաթևոսյան |
-երգիչ (համաձայնությամբ) |
Մ. Սահակյան |
-Ֆ. Մարտիրոսյանի քրոջ որդին (համաձայնությամբ) |
Ա. Մարտիրոսյան |
-Ֆ. Մարտիրոսյանի եղբոր որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|