Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2012 թվականի N 1160-Ա

 

Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`

1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.

2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 27-ի N 1160-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան

-ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Հ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

 Ա. Պողոսյան

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Կ. Արեյան

-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի  նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ամիրյան

-«Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Սիրունյան

-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Շահինյան

-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան

-«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Մաթևոսյան

-երգիչ (համաձայնությամբ)

Մ. Սահակյան

-Ֆ. Մարտիրոսյանի քրոջ որդին (համաձայնությամբ)

Ա. Մարտիրոսյան

-Ֆ. Մարտիրոսյանի եղբոր որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան