Basic information
Number
N 941-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (28.10.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
13.10.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.10.2015
Effective date
14.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2015 թվականի N 941-Ա

 

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.10.15 N 984-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խարհրդական, «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Հայկ Դավթյանին 2015 թվականի հոկտեմբերի 26-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:

(1-ին կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)

2. Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հայկ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա, փոփ., լրաց. 27.10.15 N 1009-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:

(3-րդ կետը լրաց. 22.10.15 N 984-Ա)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
27.10.2015, N 1009-Ա 28.10.2015, N 941-Ա
22.10.2015, N 984-Ա 23.10.2015, N 941-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation