ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1660-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը (այսուհետ՝ անձնագիր) կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ: Անձնագիրը կորցնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ:
3. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալը ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է ընդհանուր հիմունքներով:
4. Անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար քաղաքացին անձամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Օրինական ներկայացուցչի միջոցով ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմումին կցվում են օրինական ներկայացուցչի անձնագրի և օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային ցանկացած անձնագրային ծառայություն, որի դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում կատարվում է նշում հաշվառում չունենալու մասին: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։ Կորած անձնագրի տվյալները (սերիան, համարը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:
5. Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված, հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի, հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ վարչակազմի գտնվելու վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
6. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը քաղաքացուն (դիմողին) տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
7. Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:
8. Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշման |
________________________________________________________________ (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Փաստաթուղթն ուժի մեջ է մինչև _________ ____________________20 թ.
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2023, N 1732-Ն | 13.10.2023, N 1660-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|