Basic information
Number
N 394-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.11.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԻԱՏ 2015.11.11/7(74) Հոդ. 17
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
28.10.2015
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
28.10.2015
Effective date
21.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

28 հոկտեմբերի 2015 թ.
Երևան

N 394-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն անվանակոչել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ։

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան