ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1187-Ա
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտված անձանց փոխանցման մասին» համաձայնագիրն ստորագրելու, ինչպես նաև համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Ն. Առուստամյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 11-13-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Թովմասյանի, Ե. Կիրակոսյանի և Ն. Առուստամյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 29 Երևան |