ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1463-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3 հասցեի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1463-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3 հասցեի հանրակացարանում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
Բնակության վայրը |
Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը (քառ. մետր) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռա- յին արժեքը (դրամ) |
Սեփականու- թյան տեսակը |
Բնակելի տարածքի պատկանելու-թյունը |
քաղ. Գյումրի, Արևելյան փող., N 3 հանրակացարան, բն. 24 |
Սուքիասյան Գայանիկ Ֆիոդրի Սուքիասյան Ռոբերտ Պողոսի |
AF0722177, տրված` 10.06.2003 թ. , 016-ի AF0518689, տրված` 17.05.2002 թ., 016-ի կողմից |
1991 թ. |
43.18 |
5052 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար- ման վարչություն |
քաղ. Գյումրի, Արևելյան փող., N 3 հանրակացարան, բն. 47 |
Աբգարյան Վարդան Ժորայի Աբգարյան Կարինե Ժորայի |
AЕ0648864, տրված` 17.10. 2000 թ., 016-ի կողմից AG0305128 , տրված` 29.05.2004թ., 016-կողմից |
1988 թ. |
65.54 |
7668.18 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար- ման վարչություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|