Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-25.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 175-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.07.12 N 873-Ն)

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.07.12 N 873-Ն)

1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)

1.1. Սույն որոշմամբ նախատեսված ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։

(1.1-ին կետը լրաց. 25.08.05 N 1446-Ն, փոփ. 04.07.12 N 873-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 175-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող ֆիզիկական պատրաստականության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:

(1-ին կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)

2. Ծառայողի ֆիզիկական պատրաստականությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:

(2-րդ կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)

3. Ծառայողի ֆիզիկական պատրաստականության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:

(3-րդ կետը փոփ. 04.07.12 N 873-Ն)

3.1. Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(3.1-ին կետը լրաց. 04.07.12 N 873-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)

6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով։

 

Աղյուսակ N 1

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(աղյուսակն ուժը կորցրել է 04.07.12 N 873-Ն)

Աղյուսակ N 2

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
(վերնագիրը փոփ. 04.07.12 N 873-Ն)

NN
ը/կ
Վարժության անվանումը Գնահատականը Բժշկատարիքային խմբերը

1-ին

խումբ

(24

տա-

րեկան

և

ցածր)

2-րդ խումբ (25-29 տա-րեկան) 3-րդ խումբ (30-34 տա-
րեկան)
4-րդ խումբ (35-39 տա-րեկան) 5-րդ խումբ (40-44 տա-րեկան) 6-րդ խումբ (45-49 տա-րեկան) 7-րդ խումբ (50 տարեկան և բարձր)
1. Ձգումներ` պտտաձողի վրա (անգամ) բավ. 7 6 5 4 - - 50 տարեկանները և բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում:
լավ 11 10 9 7 - -
գեր. 15 14 13 10 - -
Սեղմումներ` հենում` պառկած (անգամ) բավ. - - - - 16 14
լավ - - - - 20 18
գեր. - - - - 24 22
2. Վազք` 100 մետր (վայրկյան) կամ բավ. 14.8 15.0 15.2 15.5 15.8 16.8
լավ 14.0 14.2 14.4 15.0 15.2 16.2
գեր. 13.6 13.8 14.0 14.8 15.0 16.0
Մաքոքավազք` 10 x 10 մետր (վայրկյան) բավ. 30.0 33.0 36.0 38.0 41.0 44.0
լավ 29.0 32.0 35.0 37.0 40.0 43.0
գեր. 28.0 31.0 34.0 36.0 39.0 42.0
3. Վազք` 3000 մետր (րոպե, վայրկյան) բավ. 14.00.0 15.00.0 16.00.0 17.30.0 19.00.0 առ./ժամ.
լավ 13.30.0 14.30.0 15.30.0 17.00.0 18.30.0 20.00.0
գեր. 13.00.0 14.00.0 15.00.0 16.30.0 18.00.0 19.30.0

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ԲԺՇԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

NN ը/կ Վարժության անվանումը Գնահատա-կանը Բժշկատարիքային խմբերը
1-ին խումբ (24 տա-րեկան և ցածր) 2-րդ խումբ (25-29 տա-րեկան) 3-րդ խումբ (30-34 տա-րեկան) 4-րդ խումբ (35-39 տա-րեկան) 5-րդ խումբ (40 տա-րեկան և բարձր)
1. Ուժային համալիր վարժություն (քանակ) բավ. 22 20 18 16 40 տարեկաններըև բարձր տարիք ունեցողները նորմատիվներ չեն հանձնում:
լավ 26 24 22 20
գեր. 30 28 26 24
2. Վազք` 100 մետր (վայրկյան) բավ. 18.5 19.0 - -
լավ 18.0 18.5 - -
գեր. 17.5 18.0 - -
Վազք` 60 մետր (վայրկյան) կամ բավ. - - 13.0 13.5
լավ - - 12.5 13.0
գեր. - - 12.0 12.5
Մաքոքավազք` 10 x 10 մետր (վայրկյան) բավ. 38 44 48 56
լավ 36 42 46 54
գեր. 34 40 44 52
3. Վազք` 1000 մետր (րոպե, վայրկյան) բավ. 5.00.0 5.30.0 6.00.0 առ./ժամ.
լավ 4.45.0 5.00.0 5.30.0 6.00.0
գեր. 4.30.0 4.45.0 5.00.0 5.30.0

 

ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ` ԿԱԽՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱԳՈՒՍՏԻ, ՍԵՓԱԿԱՆ ՔԱՇԻ ԵՎ ՏԵՂԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

Վարժության տեսակը Չափի միավորը Ամենօրյա ծառայողական համազգեստով Արական սեռի 90 կգ-ից և իգական սեռի 70 կգ-ից բարձր քաշ ունեցողներ Ծովի մակերե-վույթից 1500 մետր
և ավելի բարձրու-թյուններում
Ձգումներ` պտտաձողի վրա քանակ - 1 1
Ուժային համալիր վարժություն քանակ - 2 -
Վազք` 100 մետր վայրկյան 1 2 1
Մաքոքավազք`
10 x 10 մետր
Վազք` 1000 մետր վայրկյան 10 10 10
Վազք` 3000 մետր վայրկյան 30 30 30

(աղյուսակը խմբ. 17.09.09 N 1051-Ն, փոփ. 04.07.12 N 873-Ն)

(հավելվածը խմբ. 25.08.05 N 1446-Ն, փոփ., լրաց. 04.07.12 N 873-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան