«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 329-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների նորմատիվների հաշվարկման համակարգում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/04-ը լրացնել 57.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«57.1. Թիվ 3 հաշվետվության 12.1 աղյուսակում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները (այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): 12.1-րդ աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3,,, 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը՝ երկրորդ օրվան և այլն): Ընդ որում, եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով: 12.1-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 3/02-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: 12.1 աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 12.1 աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 10-րդ աղյուսակի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 10-րդ աղյուսակի 18-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 11-րդ աղյուսակի 1-ից 12-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 11-րդ աղյուսակի 26-րդ սյունակում: 12.1 աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Ընդ որում, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 12-րդ աղյուսակի 1-ից 14-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 12-րդ աղյուսակի 28-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 12.1 աղյուսակի 3-ից 6-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 12.1 աղյուսակում և լրացվում են 10-րդ կամ 12-րդ աղյուսակներում:»:
2) Կանոնակարգ 3/04-ի 64-րդ կետ շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«64. Թիվ 3 հաշվետվության 18-րդ աղյուսակում արտացոլվում է տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների կազմը: 18-րդ աղյուսակի 1-3-րդ սյունակներում լրացվում են կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակի 1-ին կետում սահմանված ակտիվները, 4-7-րդ սյունակներում լրացվում են նշված աղյուսակի 2-րդ կետում նշված ակտիվները, 8-17-րդ սյունակներում` 3-րդ կետում նշված ակտիվները, 18-21-րդ սյունակներում` 4-րդ կետում նշված ակտիվները, 22-29-րդ սյունակներում` 5-րդ կետում նշված ակտիվները, 30-35-րդ սյունակներում՝ 6-րդ կետում նշված ակտիվները, 36-րդ սյունակում լրացվում են տեխնիկական պահուստների մեծությունների հանրագումարը` նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով: 22-րդ, 24-րդ, 26-րդ և 28-րդ սյունակներում նշվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միայն այն բանկի գծով համապատասխան ակտիվների մեծությունները, որի գծով բանկային հաշիվների, ցպահանջ ավանդների, ժամկետային ավանդների և տրամադրված փոխառությունների հանրագումարը առավելագույնն է: Օրինակ, եթե A բանկում բանկային հաշվի մեծությունը 100 միավոր է, ցպահանջ ավանդի մեծությունը՝ 60 միավոր, ժամկետային ավանդի մեծությունը՝ 80, տրամադրված փոխառության մեծությունը՝ 50, B բանկում համապատասխանաբար՝ 180, 50, 0, 30, C բանկում համապատասխանաբար՝ 150, 80, 70, 60, ապա հաշվետվության մեջ լրացվում են C բանկի համապատասխան ակտիվների մեծությունը: Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:»:
3) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 11-րդ և 12-րդ աղյուսակներից հանել բոլոր «/բացառությամբ՝ արժութային սվոփի/» բառերը:
4) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ը լրացնել 12.1 աղյուսակով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
5) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի 18-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 3 Երևան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ Աղյուսակ 12.1 |
(հազ. դրամ) |
Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների վարկային ռիսկի հաշվարկը (9-12-րդ աղյուսակներում ներառելու համար) | |||||
Ամսվա օրեր |
Ռիսկի կշիռ |
Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ակտիվներ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները) |
Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվներ) |
Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները) |
Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջի մեծությունը հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո (արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ և արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ |
_____________________________ | |
(Գործադիր տնօրեն) |
||
Գլխավոր հաշվապահ՝ |
_____________________________ | |
Պատասխանատու ակտուար՝ |
_____________________________ |
Հավելված 2
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 329-Ն որոշմամբ |
ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ՝ ԸՍՏ ՕՐԵՐԻ
Ապահովագրական ընկերության անվանումը՝ |
______________________________ |
Ամսաթիվ՝ |
______________________________ |
Ամսվա |
Կանխիկ դրամար- |
Կանխիկին հավասա- |
Բանկային ոսկի (ներառյալ՝ ճանա- |
ՀՀ պետական արժեթղթեր՝ ընթացիկ (շուկա- |
ՀՀ կենտրո- |
Կենտրո- |
Հայաստանի Հանրապե- |
Օտարերկրյա |
Օտարերկրյա |
Օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) |
Օտարերկրյա բանկերում ցպահանջ ավանդներ |
Օտարերկրյա բանկերում ժամկետային ավանդներ |
ՀՀ կազմակեր- |
Վերաֆինան- |
Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) ՀՀ տարածքում գործող բանկերում |
Ցպահանջ ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում |
Ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող բանկերում |
ՀՀ տարածքում գործող բանկերի տրամադրված փոխառություններ |
ՀՀ տարածքում գործող ապահովա- |
ՀՀ տարածքում |
ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպ- |
Տեխնիկական պահուստների մեծություն (նվազեցրած վերաապա- | ||||||||||||||||||||||
(մեկ սուբյեկ- |
(բոլոր |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ |
(բոլոր |
(մեկ |
(բոլոր |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ |
(բոլոր սուբյեկտ- |
(մեկ սուբյեկ- |
(բոլոր | |||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
33 |
34 |
35 |
36 | |||||||||
1 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
14 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
15 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
16 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
17 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
18 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
19 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
20 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
21 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
22 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
23 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
24 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
25 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
26 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
27 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
28 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
29 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
30 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
31 |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամսվա ընթաց- |
X |
Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ (Գործադիր տնօրեն) |
___________________________ | |
Գլխավոր հաշվապահ՝ |
___________________________ | |
Պատասխանատու ակտուար՝ |
___________________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|