ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 դեկտեմբերի 2012 թ. ք. Երևան |
թիվ 37-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԱՑ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԱՐԱՑ» ՍՊ ընկերության 19.11.2012 թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Երևան քաղաքի և Սյունիքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐԱՑ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Նախագահ |
Գ. Ամալյան |