Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442) Հոդ.284
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.10.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 նոյեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012406

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 275-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ի 31-րդ կետում «ածանցյալ արժեթղթերում» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքներում, գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվներում և այն ակտիվներում, որոնց վրա կա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման» բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հոկտեմբերի 18

Երևան