Գլխավոր տեղեկություն
Համար
N 1612-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22) Հոդ.1384
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2012 թվականի N 1612-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ժամկետանց դեղերի ոչնչացման նպատակով «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերելու համար 2012 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 18,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված գումարը «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1612-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման բաժինների, խմբերի և դասերի
տնտեսագիտական դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

1

2

3

4

5

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

 
     

այդ թվում`

 

07

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

(18,000.00)

     

այդ թվում`

 
 

06

 

Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

(18,000.00)

     

այդ թվում`

 
   

01

Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր

(18,000.00)

     

այդ թվում`

 
     

13. Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում

(18,000.00)

     

 այդ թվում`

 
     

 Այլ ընթացիկ դրամաշնորհներ

(18,000.00)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

18,000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

18,000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

18,000.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

18,000.0

     

ՀՀ կառավարություն

18,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1612-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

 

տարի

տարի

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը

Բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում
Նկարագրությունը

ՀՀ մարզերի բնակչությանը բարդություն ներկայացնող բժշկական ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ ինը մարզերի մարզային առողջապահական կազմակերպություններ բժիշկ մասնագետների ուղեգրում

1142

ԱԾ06

Քանակական

Ուղեգրվող բժիշկների աշխատանքային ամիսների թիվը

(52.00)

 

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(18,000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Հիվանդանոցային բուժօգնություն մատուցող առողջապահական կազմակերպություններ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացում, մաքսազերծում և բաշխման ծառայություններ
 
Նկարագրությունը
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացում, մաքսազերծում և բաշխման ծառայություններ, ժամկետանց դեղերի ոչնչացման ծառայություններ

1142

ԱԾ09

Քանակական

Մշակված չէ

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

18,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

   

1142 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Բնակչության առողջության պահպանում, բարելավում, հիվանդությունների արգելակում և հակադարձում, բուժօգնության և ծառայությունների որակի ու մատչելիության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան