ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
3 դեկտեմբերի 2012 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-035-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հավելված
Հաստատվել է ՀՀ ՎՊ Խորհրդի 2012թ. հոկտեմբերի 30-ի թիվ 21/1 որոշմամբ |
Հ/Հ |
Վերահսկողության թեմա |
1. |
ՀՀ Նախագահի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում |
2. |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում |
3. |
ՀՀ կառավարության աշխատակազմում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և պետական սեփականության կառավարում |
4. |
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող գնումների օրինականությունն ու գործող համակարգի արդյունավետությունը |
5. |
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական, ծրագրային, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման գործընթացների օրինականությունն ու արդյունավետությունը |
6. |
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ՀՀ ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման ծրագրերի իրագործման օրինականությունն ու արդյունավետությունը |
7. |
ՀՀ բնապահպանության նախարարություն
● «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ
●Բնապահպանության պետական տեսչության աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը |
8. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
● Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն
● Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն
● Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում
● Ավագ դպրոցների հիմնանորոգում
● Մարզական օբյեկտների շինարարություն և հիմնանորոգում
● Հատուկ կրթական օբյեկտների հիմնանորոգում |
9. |
ՀՀ առողջապահության նախարարություն
● Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի իրականացում, այդ թվում` այդ ծրագրերի շրջանակներում բժշկական հաստատություններին հատկացված միջոցների օգտագործում
● Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների օրինականությունն ու արդյունավետությունը |
10. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
● Բույսերի պաշտպանության միջոցառումներ
● Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում
● Գյուղական խորհրդատվական ծառայություններ
● Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն
● Անտառապահպանական ծառայություններ
● Տոհմային երինջների ձեռքբերում
● ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
11. |
ՀՀ ֆինանսների նախարարություն
● Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալություն
● Աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն
● Լիցենզավորման գործակալություն
● Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն
● Ֆինանսական վերահսկողության տեսչություն |
12. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններին և բաժնետիրական ընկերություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում |
13. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում |
14. |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը |
15. |
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը |
16. |
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկում Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը |
17. |
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործման օրինականությունն ու արդյունավետությունը |
18. |
ՀՀ պաշտպանության բնագավառի այլ ծախսերի համար այլ մարմիններին ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում |
19. |
Կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի օրինականությունն ու արդյունավետությունը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|