Basic information
Number
N 836-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (29.09.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2015.11.11/75(1164) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
28.09.2015
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
28.09.2015
Effective date
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 սեպտեմբերի 2015 թ.

N 836-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 2 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 76/1-2 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.

 

 1) Երևանի «Համո Սահյանի անվան հ. 70 հիմնական դպրոց»

 տարրական հանրակրթական


200 տեղ

 
2) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան N 1 հիմնական դպրոց»
 

 նախադպրոցական (ավագ տարիքային փուլ)


50 տեղ

 

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

Ա. Աշոտյան