Գլխավոր տեղեկություն
Համար
N 1474-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1474-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «(ապահովադիրների)» բառը.

2) որոշման նախաբանից հանել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և» բառերը.

3) որոշման N 1 հավելվածում`

ա. վերնագրից հանել «(ապահովադիրների)» բառը,

բ. 1-ին կետից հանել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով,» և «(ապահովադիրների)» բառերը,

գ. 2-րդ կետի «զ» ենթակետում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,

դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «թ» ենթակետը,

ե. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը,

զ. 5-րդ կետից հանել «(հայտարարագրերում)» և «(ապահովադիրների)» բառերը.

4) որոշման N 2 հավելվածում`

ա. N 7 ձևի վերնագրում և N 11 ձևի տեքստում «եկամտահարկ» բառը փոխարինել «եկամտային հարկ» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել NN 10, 12 և 13 ձևերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 27

Երևան