ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1230-Ա
Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Պրովանս-Ալպ Կոտ-դ’Ազյուր ռեգիոնալ խորհրդի հետ 2012-2014 թթ. համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 9-13-ը Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2012 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|