ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2012 թվականի N 1219-Ա
Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՎԼՈԴԱՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին 2012 թվականի դեկտեմբերի 11-13-ը գործուղել Պավլոդար (Ղազախստանի Հանրապետություն)` «Նորարարությունը կրթությունում. փորձը, հիմնահարցերը և հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Մկրտչյանի՝ Պավլոդար գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի` Պավլոդար գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2012 թ. դեկտեմբերի 11 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|