Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «170.315.018» և «20949.41» թվերը համապատասխանաբար փոխարինել «170.898.369» և «21037.02» թվերով.

2) որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 11-ամսյա ժամկետում՝» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում «31754253» և «4768.98» թվերը համապատասխանաբար փոխարինել «32337604» և «4856.59» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 26

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան