Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2012-01.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.22/16.1 Հոդ.282
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 սեպտեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.03.11 N 102-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված):

(1-ին կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում:

3. Սահմանել, որ մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ գրավի պայմանագիր չեն կնքում:

(3-րդ կետը փոփ. 14.11.12 N 452-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 89-Ն և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 36-Ն որոշումները:

5. Մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:

(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի
N 111-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ (ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 23.03.11 N 102-Ն)

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում (բանկերում) բացում է հատուկ հաշիվ (հաշիվներ) և գրավադրում երաշխիքային գումար կամ ներկայացնում է հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիքային գումար)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքային գումարը 2004 թվականից սկսած կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10%-ը: Հատուկ հաշիվը (հաշիվները) և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

(1-ին կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի (հաշիվների) և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

(2-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

3. Հատուկ հաշվի (հաշիվների) միջոցները և գրավադրված երաշխիքային գումարը կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

4. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից կատարվող բոլոր դրամական վճարումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություններ) կողմից, այդ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերի հիման վրա: Համաձայն այդ պայմանագրերի՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին (հաշիվներին), բացառությամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հավաքագրված գումարների, որոնք Երևան քաղաքում` մեկ, քաղաքային համայնքներում` մինչև երկու և գյուղական համայնքներում` մինչև հինգ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվին (հաշիվներին): Առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարները, բացի սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվից (հաշիվներից), որևէ այլ բանկային հաշիվների չեն կարող փոխանցել, ինչն ամրագրվում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կնքած պայմանագրերում: Այդ պայմանագրերը և հետագայում դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը:

(4-րդ կետը խմբ. 09.06.10 N 281-Ն, փոփ. 23.03.11 N 102-Ն, լրաց. 15.02.12 N 35-Ն)

5. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի (հաշիվների) միջոցով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում, երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացվում է երաշխիքային գումարից` սույն կարգին և պայմանագրին համապատասխան: Այն դեպքում, երբ երաշխիքային գումարը չի բավարարում վճարումներն ապահովելու համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է մինչև վճարման պահը հատուկ հաշվին (հաշիվներին) փոխանցել պակասող գումարը: Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել սահմանված չափաքանակը:

(6-րդ կետը փոփ., խմբ. 23.03.11 N 102-Ն)

7. Յուրաքանչյուր ամսվա հինգից հատուկ հաշվին (հաշիվներին) մուտքագրված գումարները համարվում են գրավադրված էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որը ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրումը դադարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է տնօրինել հատուկ հաշվի (հաշիվների) գումարներն ու փոխանցել իր ընթացիկ հաշվին:

(7-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի (հաշիվների) գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով:

(8-րդ կետը փոփ. 23.03.11 N 102-Ն)

(հավելվածը խմբ. 09.06.10 N 281-Ն, փոփ. 23.03.11 N 102-Ն, լրաց. 15.02.12 N 35-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան