Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-039-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.21/62(936) Հոդ.1334
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված ֆինանսավորման համաձայնագիրը (Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴՈ-1058 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

4 դեկտեմբերի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-039-Ն