ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1560-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում՝ սույն որոշման N 1 հավելվածով նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 41,373.362 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 41,373.362 հազ. դրամ նախահաշվային արժեքով աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1560-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Գնման առարկայի |
Ցուցանիշների | |||||
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը |
քանակը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
41,373.362 | |||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
41,373.362 | ||
1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
41,373.362 | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
41,373.362 | |||||
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի գյուղական համայնքի տարածքում Ազատ գետի կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
3,268.1 | ||
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի ափի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
4,182.9 | ||
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղական համայնքի տարածքում Մեծամոր գետի ափի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
1,350.0 | ||
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղական համայնքի տարածքում Խանջյանի հեղեղատարի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
3,500.0 | ||
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի տարածքում Մեծամորի հեղեղատարի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
3,300.0 | ||
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի և Լանջաղբյուրի գյուղական համայնքների տարածքում Գեղարքունիք գետի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
7,197.2 | ||
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի տարածքում Արգիճի գետի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,800.0 | ||
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի տարածքում Ձորագետ գետի հունի մաքրման, ափապաշտպան թմբի կառուցման և ափի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,899.882 | ||
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի ափի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,004.6 | ||
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքում Կավարտ գետի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
896.88 | ||
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի տարածքում Բռնակոթի հեղեղատարի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,891.0 | ||
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի տարածքում Վերիշենի հեղեղատարի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
1,200.7 | ||
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տարածքում Արփա գետի հունի մաքրման և ափերի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
4,211.5 | ||
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի տարածքում Աղստև գետի ափի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
1,670.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1560-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||
1179 |
ԱՁ02 | |||
Քանակական |
Մշակված չէ |
|||
Որակական |
Մշակված չէ |
|||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
x |
41,373.362 | ||
Ակտիվի ընդհանուր |
x |
|||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) |
x |
|||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|