Գլխավոր տեղեկություն
Համար
N 1512-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1512-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ՈՒ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ, 25-րդ, 36-րդ ու 68-րդ հոդվածներին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող 5,385,585,402.94 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման ու մարման միջոցով նվազեցնելով «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 24-րդ ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով` «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով՝ համաձայն N 1 հավելվածի հանձնել «Լոռու ջրանցք», N 2 հավելվածի՝ «Ուտիք», N 3 հավելվածի՝ «Նոյեմբերյան», N 4 հավելվածի՝ «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության՝ միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, հաստատել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ,

բ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին,

գ. «Դեբեդ-Աղստև-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը,

դ. «Լոռու ջրանցք», «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկատարվեն համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1512-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Դեբեդ-ԱղստԵՎ-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես պետական սեփականություն ամրացվող ԵՎ «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի

 

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 

I. Ոռոգման համակարգեր

 

1.

Այրում-Ճոճկանի N 1 ջրհան կայան

51845642.08

2.

Ճոճկանի N 1 ջրհան կայան

50830283.83

3.

Ճոճկանի N 2 պոմպակայան

21705832.52

4.

Շնողի N 1 ջրհան կայան

7863740.49

5.

Մեծավանի ջրամբար

340855703.27

 

 ընդամենը

473101202.19

 

II. Գույք

 

1.

Օձունի պահեստ

2014193.11

 

 ընդամենը

2014193.11

 

 Ընդամենը

475115395.3

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1512-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Դեբեդ-ԱղստԵՎ-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես պետական սեփականություն ամրացվող ԵՎ «Ուտիք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի

 

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 

 I. Ոոգման համակարգեր

 

1.

քաղ. Բերդ, Չորաթանի ջրհան կայան, I աստիճան

1514129.61

2.

քաղ. Բերդ, Չորաթանի ջրհան կայան, II աստիճան

0

3.

գ. Հախում, Հախումի ջրհան կայան, I աստիճան

232574694.9

4.

քաղ. Բերդ, Տավուշի ջրհան կայան, ձախ ափ, I աստիճան

16409579.88

5.

քաղ. Բերդ, Տավուշի ջրհան կայան, ձախ ափի ցանց

6628681.2

6.

Ներքին և Վերին Կարմիր աղբյուրի ջրանցքի գլխամաս

1484564.98

7.

քաղ. Բերդ, Այգեձորի N 3 ջրհան կայան

8136000.0

8.

քաղ. Բերդ, Այգեձորի N 4 ջրհան կայան

490958.9

9.

քաղ. Բերդ, Չինարի N 1 ջրհան կայան

2794014.89

10.

Տավուշի ջրամբար

868997675.23

11.

Հախումի ջրամբար

1733929927.11

12.

Այգեձորի ջրամբար

167248777.62

13.

Քարագյուղ-Ծաղկավանի ջրատար

1296258.02

14.

Պառավաքարի վերին ջրանցք

1208148.16

15.

Այգեձորի ջրանցքի գլխամաս

1635814.27

 

 Ընդամենը՝ ոռոգման համակարգեր

3044349224.81

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1512-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Դեբեդ-ԱղստԵՎ-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես պետական սեփականություն ամրացվող ԵՎ «ՆոյԵմբերյան» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի

 

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

 

 I. Ոռոգման համակարգեր

 

1.

 Ջրհան կայանների սպասարկման բազա

42298040.0

2.

Նոյեմբերյանի 1-ին բարձրացման ջրհան կայան

75941265.5

3.

Նոյեմբերյանի 2-րդ բարձրացման ջրհան կայան

46359845.0

4.

Նոյեմբերյանի 3-րդ բարձրացման ջրհան կայան

67746161.4

5.

Նոյեմբերյանի 4-րդ բարձրացման ջրհան կայան

50562237.5

6.

Նոյեմբերյան, Զեյթուն-Հաղթանակի 1-ին բարձրացման ջրհան կայան

69760759.9

7.

Նոյեմբերյան, Զեյթուն-Հաղթանակի 2-րդ բարձրացման ջրհան կայան

58014139.0

8.

գ. Հաղթանակ, վերանորոգման արհեստանոց

12310.5

9.

Նոյեմբերյան, I տեղամասի տարածք

1881288.1

10.

Նոյեմբերյան, Արճիս-Շնողի ջրհան կայան

92682359.3

11.

Նոյեմբերյան, Լճկաձորի ջրհան կայան

10228269.3

12.

Նոյեմբերյան, Հաղթանակի N 1 ջրհան կայան

20489202.0

13.

Նոյեմբերյան, Հաղթանակի N 2 ջրհան կայան

5432365.4

14.

Նոյեմբերյան, Արճիս-Հաղթանակի Iբ ջրհան կայան

45820802.1

15.

Նոյեմբերյան, Արճիս-Հաղթանակի III ջրհան կայան

59303646.1

16.

Նոյեմբերյան, Պտղավանի N 1 ջրհան կայան

26584783.6

17.

Նոյեմբերյան, Պտղավանի N 2 ջրհան կայան

38843469.8

18.

Նոյեմբերյան, Զեյթունի I բարձրացման ջրհան կայան

73815975.3

19.

Նոյեմբերյան, Զեյթունի II բարձրացման ջրհան կայան

1628859.4

20.

Նոյեմբերյան, Լալվարի N 1 ջրհան կայան

190607161.3

21.

Նոյեմբերյան, Բերդավանի N 1 ջրհան կայան

11750873.4

22.

Նոյեմբերյան, Բերդավանի N 2 ջրհան կայան

16679493.7

23.

Նոյեմբերյան, Բերդավանի N 3 ջրհան կայան

6921608.3

24.

Նոյեմբերյան, Դովեղի ջրհան կայան

11750887.5

25.

Նոյեմբերյան, Ոսկեպարի N 1 ջրհան կայան

709799.8

26.

Նոյեմբերյան, Ոսկեպարի N 2 ջրհան կայան

13930470.9

27.

Նոյեմբերյան, Բաղանիս-Ոսկեվանի N 1 ջրհան կայան

76661983.4

28.

Նոյեմբերյան, Բաղանիս-Ոսկեվանի N 2 ջրհան կայան

18062478.0

29.

Նոյեմբերյանի բազմաստիճան ջրհան կայան (անավարտ շինարարություն)

80038299.6

30.

Բագրատաշենի խորքային հոր

2322278.4

 

 ընդամենը` ոռոգման համակարգեր

1216841113.38

 

 II. Գույք

 

1.

Համակարգչի մոնիթոր

1 հատ

51333.3

2.

Պատճենահանող մեքենա

1 հատ

0.0

3.

Տպիչ

1 հատ

0.0

4.

Ֆաքս

1 հատ

0.0

5.

Համակարգիչ

1 հատ

0.0

6.

Համակարգիչ-600 (1 լրակազմ)

1 հատ

69948.4

7.

Ռադիոկայան

10 հատ

0.0

8.

Աթոռ՝ լիսեռով

1 հատ

0.0

9.

Գրապահարան

1 հատ

0.0

10.

Սեղան

1 հատ

0.0

11.

Ննջասենյակի կահույք

1 հատ

0.0

12.

Պահարան

1 հատ

0.0

13.

Կահույք՝ խորհրդակցությունների սեղան

1 հատ

0.0

14.

Պահարան

1 հատ

0.0

15.

Գրասեղան

3 հատ

0.0

16.

Գրապահարան

3 հատ

0.0

17.

Աթոռ

4 հատ

15335.0

18.

Աթոռ

16 հատ

0.0

19.

Տնօրենի սեղան

1 հատ

0.0

20.

Բազկաթոռ

1 հատ

0.0

21.

Բջջային հեռախոս

1 հատ

0.0

22.

Համակարգիչ

1 հատ

0.0

23.

Հեռախոսի տակդիր

1 հատ

0.0

24.

Համակարգչի սեղան

1 հատ

46667.0

25.

Սեղան՝ դիմադիր

1 հատ

0.0

26.

Բուլդոզեր ԴԶ-110

0.0

27.

Բետոնախառնիչ ՍԲ-141

580049.0

28.

Եռակցման ագրեգատ ԱԴԴ-303

0.0

29.

ԴՏ-75 ԴԵՌՍ-2 թրթուրավոր բուլդոզեր

5870103.5

30.

Էքսկավատոր-ամբարձիչ

17875116.7

31.

Ավտոմեքենա «ԶԻԼ-157ԿԴ»

181286.0

32.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

0.0

33.

«QY-12» մակնիշի ավտոկռունկ

21133249.3

34.

«ՄԱԶ-555102-223» մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա

4563920.6

35.

Ավտոմեքենա «Իժ-2717-200»

0.0

36.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

0.0

37.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

0.0

38.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

0.0

 

 ընդամենը

50387008.82

39.

Նոյեմբերյան, մեքենայական պարկ

20232797.1

40.

Տեղակայման ենթակա սարքավորումներ

11385366.0

 

 ընդամենը՝ գույք

82005171.87

 

 III. Նյութական արժեքներ

 

41.

Պահեստի նյութական արժեքներ

16776307.20

 

 ընդամենը՝ նյութական արժեքներ

16776307.20

 

 Ընդամենը

1315622592.45

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1512-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Դեբեդ-ԱղստԵՎ-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին որպես պետական սեփականություն ամրացվող ԵՎ «Գետիկ» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի

 

NN
ը/կ

Անվանումը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

 

 I. Ոռոգման համակարգեր

 

1.

գ. Շիրակամուտ, վարչական տարածք

6973698

2.

քաղ. Վանաձոր, պահեստներ

21541077

3.

Սպիտակ-Նալբանդի տարածք, ջրանցքներ

 

3.1.

Նալբանդի մեծ ջրանցք

210665633

3.2.

Ջրաշենի ջրանցք

983529

3.3.

Սպիտակի ձախ ափ, ջրանցք

74305949

5.

քաղ. Սպիտակ, N 2 պոմպակայան

6612210

6.

գ. Լեռնավան, պոմպակայան

13353096

7.

գ. Խնկոյան, պոմպակայան

6376573

8.

գ. Հարթագյուղ, պոմպակայան

11131034

9.

գ. Սարահարթ, պոմպակայան

13435326

10.

քաղ. Սպիտակ, պոմպակայան

32811485

11.

Գեղասարի պոմպակայան

9575587

12.

Սպիտակի ձախ ափ, պոմպակայան

25980120

13.

քաղ. Սպիտակ, N 1 պոմպակայան

16766625

14.

գ. Շիրակամուտ, պոմպակայան

38170491

15.

Ջրաշենի պոմպակայան

38936185

16.

գ. Ղուրսալի, N 2 պոմպակայանի ճնշումային խողովակաշար՝ Դ-329 մմ, մետաղական, հողի տակ, 2.5 կմ

10597500.0

17.

Շենավանի պոմպակայանի ճնշումային խողովակաշար, մետաղական, հողի տակ, քայքայված, փաստ. 180 գծմ, Դ-100 մմ

341419.35

 

 ընդամենը՝ ոռոգման համակարգեր

538557538.35

 

 II. Գույք

 

1.

Ավտոկռունկ ԿՍ-3577                                                              1 հատ

435294

2.

Բուլդոզեր ԴԶ-421

1 հատ

567500

3.

Ռեզերվուար

1 հատ

54795

4.

Ռեզերվուար

1 հատ

27397

5.

Հաստոց ՎԱՎ 24142

1 հատ

77922

6.

Հղկող հաստոց 3կվ34

1 հատ

187013

7.

ԳԱԶ-5201 ՄԶ 901

1 հատ

293412

8.

ԳԱԶ-5312ԲՎ

1 հատ

359179

9.

ԿԱՄԱԶ-5511

1 հատ

1339105

10.

ԿԱՄԱԶ-5511

1 հատ

1739692

11.

Էքսկավատոր 4321Է

1 հատ

666667

12.

Սեղան՝ մեկ տումբանի

8 հատ

36156

13.

Սեղան՝ երկու տումբանի

1 հատ

5875

14.

Աթոռ

1 հատ

5875

15.

Աթոռ

13 հատ

13169

16.

Գրապահարան

1 հատ

9039

17.

Պահարան՝ երկաթյա

6 հատ

13558

18.

Կարճալիքի անշարժ ռադիոկայան

1 հատ

2543808

19.

Կարճալիքի անշարժ ռադիոկայան

1 հատ

2543808

20.

Գերկարճալիքի ձեռքի ռադիոկայան

8 հատ

1004899

21.

Գնացուցակների գիրք

1 հատ

16489

 

 ընդամենը՝ գույք

11940652

 

 Ընդամենը

550498190.35

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան