Գլխավոր տեղեկություն
Համար
N 1536-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940).1 Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1458-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1458-Ն որոշման հավելվածի V բաժինը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«13.1. Գազի սարքի էլեկտրական մասի մակնշումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

ա) անվանական լարումը, հաճախականությունը և մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը,

բ) էլեկտրական անվանական հզորությունը (վատտերով կամ կիլովատտերով), եթե բարձր է 25 Վ-ից,

գ) համապատասխան հալուն ներդիր ապահովիչի անվանական հոսանքը (ամպերներով) շարժիչ ունեցող սարքի համար, երբ հոսանքի ցատկը պահանջում է հոսանքի ավելի բարձր անվանական նշանակություն ունեցող ապահովիչ, քան մակնշված անվանական նշանակությունն է: Եթե համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանքը մակնշված է, իսկ հալուն ներդիրի տիպը ժամանակային հապաղումով է, ապա տեղեկությունները ժամանակի/հոսանքի բնութագրերի վերաբերյալ պետք է ներառել համապատասխան մակնշման մեջ,

դ) պայմանանշանը խոնավության նկատմամբ պաշտպանության աստիճանի համար, եթե կիրառելի է:

13.2. Եթե սարքն ունի այլընտրանքային բաղադրիչ, որը կարող է ընտրվել հսկող (կառավարող) սարքի կողմից, ապա տրված անվանական մուտքային հզորությունը պետք է համապատասխանի հնարավոր առավելագույն բեռնվածքին: Միայն Բ (B) դասի, Ֆ (F) դասի կամ Հ (H) դասի նյութով մեկուսացված փաթույթներով շարժիչները պետք է մակնշել դրանց փաթույթի մեկուսացման դասի նշանակմամբ:

13.3. Եթե սարքի շարժիչն առանձին է մակնշված, ապա սարքի և շարժիչի մակնշումները պետք կատարվեն այնպես, որ կասկած չառաջանա անվանական նշանակության և բուն սարքն արտադրողի վերաբերյալ:

13.4. Պայմանանշանները պետք է կիրառել հետևյալ կերպ (մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը պետք է տեղադրել անվանական լարման կողքին).

Վ

Ա

Հց

Վտ

կՎտ

Ֆ

լ

կգ

Ժ

ր

վ

~

վոլտ

ամպեր

հերց

վատտ

կիլովատտ

ֆարադ

լիտր

կիլոգրամ

ժամ

րոպե

վայրկյան

փոփոխական հոսանք

 

Ներմուծեք նկարագրությունը_2071

հալուն ներդիր

Ներմուծեք նկարագրությունը_2074

համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանք,

որտեղ X-ը` հոսանքի թվային արժեքն է

Ներմուծեք նկարագրությունը_2075

ժամանակային հապաղումով մանրաչափ հալուն ներդիրի

տիպը, որտեղ X-ը` պայմանանշան է ժամանակ/հոսանքի

բնութագրի համար

Ներմուծեք նկարագրությունը_2076

անկաթիլանցիկ կառուցվածք

Ներմուծեք նկարագրությունը_2077

ցայտանթափանց կառուցվածք

Ներմուծեք նկարագրությունը_2078

հող

 

13.5. Գծային արտանցիչը պետք է նշել L տառով: Բացառապես չեզոք հաղորդիչի համար նախատեսված արտանցիչները նշվում են Ն (N) տառով: Հողանցման արտանցիչները` «հողի» պայմանանշանով: Այդ նշանները չեն դրվում պտուտակների, հանվող տափօղակների) կամ այլ մասերի վրա, որոնք կարող են հանվել` հաղորդիչների միացած լինելու դեպքում:

13.6. Էլեկտրական կառավարման (հսկման) միջոցները պետք է մակնշել այնպես, որ հստակ երևա, թե սարքի որ մասն են դրանք կառավարում (հսկում):

13.7. Փոխանջատիչների տարբեր դիրքերը և կառավարման (հսկման) մաս հանդիսացող էլեկտրական կառավարման միջոցների ու փոխանջատիչների տարբեր դիրքերն անհրաժեշտ է նշել թվերով, տառերով և այլ տեսանելի միջոցներով: Եթե թվերն օգտագործվում են տարբեր դիրքերը ցույց տալու համար, «անջատված» դիրքը պետք է ցույց տրվի «0» թվով, իսկ դիրքը ջեռուցման կամ սառեցման ավելի մեծ արդյունքի, արագության և այլնի համար պետք է ցույց տրվի ավելի մեծ թվով: «0» թիվը պետք է չօգտագործել ցանկացած այլ նշումների համար` բացառությամբ, եթե այն այնպես է տեղադրված և կապված այլ թվերի հետ, որ շփոթություն չառաջանա «անջատված» դիրքի նշումի հետ:

13.8. Հաղորդագծի սխեման պետք է մակնշվի սարքի վրա տեղադրողի/սպասարկող ճարտարագետի համար հեշտորեն տեսանելի դիրքում: Հաղորդագծի մակնշումը պետք է լինի այնպիսին, որ այն հեշտորեն նույնականացվի հաղորդագծի սխեմայի հետ: Յուրաքանչյուր ներդիր (ապահովիչ) կամ ավտոմատ անջատիչ իր տուփի կամ կափարիչի վրա կամ մոտակայքում պետք է ունենա իր անվանական հոսանքի չջնջվող ցուցում` իր կողմից պաշտպանվող շղթային համապատասխան: Ցանկացած էլեկտրական բաղադրիչի վրա, որը նախատեսված է սպասարկման փոխարինման համար, պետք է մակնշել իր էլեկտրական բնութագրերը, օրինակ, էլեկտրաունակությունը, դիմադրությունը:

13.9. Հանրային ցանցից մատակարարման քուղը սարք մտցնելու մասում պետք է մշտապես ամրակցել նախազգուշացնող ծանուցում, իսկ ներկառուցված սարքերի համար` ներքին հաղորդագծի հանվող պանելի վրա: Ծանուցման մեջ պետք է շարադրել հետևյալը` «Սարքը պետք է առանձնացվի էլեկտրական սնումից սպասարկման որևէ գործողություն կատարելուց առաջ»:

13.10. Կանաչ-դեղին, կապույտ և շագանակագույն ներկած ջիղեր ունեցող սարքի հետ սնուցվող ցանկացած ճկուն ջիղին պետք է ամրացնել պիտակ: Այդ պիտակում պետք է շարադրել հետևյալը` Կանաչ-դեղին` Հող, Կապույտ` Չեզոք, Շագանակագույն` Լարման տակ (հոսանատար): Բացի դրանից` օգտագործողի հրահանգներում և պիտակում պետք է ներառել հետևյալը` ըստ էության. «Քանի որ սույն սարքի հանրային ցանցից մատակարարման ուժային հաղորդալարում հաղորդալարերի գույները կարող են չհամապատասխանել Ձեր խրոցակում արտանցիչները նույնականացնող գունային մակնշումներին, կատարեք հետևյալը. Կանաչ-դեղին գույնի հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Ե (E) տառով կամ «հողի» պայմանանշանով մակնշված, կամ կանաչ, կամ կանաչ-դեղին գույնով ներկած արտանցիչին: Կապույտ գույնի հաղորդալարը պետք է միացնել Ն (N) տառով մակնշված կամ սև գույնով ներկած արտանցիչին: Շագանակագույն հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Լ (L) տառով մակնշված կամ կարմիր գույնով ներկած արտանցիչին:»:

2. Սույն որոշման պահանջները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի սարքերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան