ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) (ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԳՈԳԱՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ)» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն) (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը (2012 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1055 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
3 դեկտեմբերի 2012 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-038-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|