Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1236
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

  

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Կրթության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-096 -01.10.2012-ԳԿ-010/0

Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Բաբայան

 
 

բ) «Բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-0961 -01.10.2012-ԳԿ-010/0
Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Բաբայան

 
 

գ) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին
մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-0962  -01.10.2012-ԳԿ-010/0
Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Բաբայան

 

2.

«Բաժնետիրական ընկերությունների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին

Պ-097 -01.10.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Նաիրա Կարապետյան, Էդմոն Մարուքյան, Կարինե Պողոսյան

 

3.

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-099 -01.10.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Կ-102 -03.10.2012-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի մշտական
հանձնաժողովների նիստերի
ժամանակացույցը հաստատելու մասին

Պ-129 -22.10.2012-ՊԻ-011/0
Հեղինակներ` Դավիթ Հարությունյան,
Գագիկ Մինասյան

 

6.

ա) «Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-132 -24.10.2012, 09.11.2012 -ՏՀ-010/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն,
Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Վարդան Այվազյան

 
 

բ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների
կիրառման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-1321 -24.10.2012, 09.11.2012 -ՏՀ-010/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն,
Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Վարդան Այվազյան

 

7.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին

Կ-136 -02.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

8.

ա) «Հայաստանի Հանրապետության
դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-140 -08.11.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-1401 -08.11.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

9.

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կ-141 -09.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-1411-09.11.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

 3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

  

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«Նվազագույն ամսական աշխատավարձի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Պ-095 -01.10.2012-ՍՀ-010/0
Հեղինակներ` Աղվան Վարդանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Վահան Հովհաննեսյան, Արմեն Բաբայան

 

2.

Հայաստանի Հանրապետության
վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության տարեկան ծրագիր

133 -30.10.2012-ՖՎ-011/0

 

3.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 
 

1.

2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված
«Արտոնագրային իրավունքի մասին» պայմանագիր

Ն-137 -06.11.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2012 թվականի օգոստոսի 7-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիր (2012 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված պայմանագրի փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններով հանդերձ)

Ն-143 -09.11.2012-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ 

Հ. Աբրահամյան

 

12 նոյեմբերի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-033-Ն