«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 6 հոկտեմբերի 2015 թ.  | 
 թիվ 211-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 20-ԱՄՅԱԿ», «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2015 թ. նոյեմբերի 16-ից շրջանառության մեջ դնել «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» և «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  | 
Ն. Երիցյան | 
| 
 
 2015 թ. հոկտեմբերի 9 Երևան  | 
| 
 Հավելված 
 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 211-Ն որոշմամբ  | 
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
1) Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից վերև մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Զինանշանից ներքև թողարկման տարեթիվն է` «2015» և անվանական արժեքի մակագրությունը` «1000 ԴՐԱՄ»:
Աջ և ձախ կիսաշրջագծերում պատկերված են հայկական զարդանախշեր:
2) Հուշադրամի դարձերեսին ՀՀ սահմանադրական դատարանի շենքի ուրվագիծն է և հունական արդարադատության աստվածուհու՝ Ֆեմիդայի գունավորված արձանը: Վերևի եզրագծով մակագրված է «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ», իսկ կենտրոնում` «20»:
3) Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը | 1000 դրամ | 
| Մետաղը և հարգը | արծաթ 9250 | 
| Քաշը | 33,6 գ | 
| Տրամագիծը | 40,0 մմ | 
| Որակը | պրուֆ | 
| Դրամաշուրթը | ատամնավոր | 
| Տպաքանակը | 500 հատ | 
4) Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:
5) Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
1.1 «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամի նկարագրությունը
1) Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից վերև եզրագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Զինանշանից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «1000 ԴՐԱՄ драм» և թողարկման տարեթիվը` «2015»: Ստորին եզրագծով ռուսերեն մակագրված է «республика армения»:
2) Հուշադրամի դարձերեսին ԵԱՏՄ պատկերանիշն է` անդամ-պետությունների դրոշների գունային ֆոնի վրա: Վերին եզրագծով մակագրված է «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»: Ստորին եզրագծով ռուսերեն մակագրված է «евразийский экономический союз»:
3) Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը | 1000 դրամ | 
| Մետաղը և հարգը | արծաթ 9250 | 
| Քաշը | 33,6 գ | 
| Տրամագիծը | 38,61 | 
| Որակը | պրուֆ | 
| Դրամաշուրթը | ատամնավոր | 
| Տպաքանակը | 300 հատ | 
4) Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
5) Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
2.1. «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|