ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1473-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ - ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-51-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1473-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Նպատակը |
Միջոցառումները |
Ժամկետը |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
1. Ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի բարելավումը և կատարելագործումը, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համակարգումը |
1.1. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն սոցիալական, ռասսայական ,ազգային, կրոնական կամ ՀՀ սահմանադրությամբ արգելված այլ բնույթի խտրականություն քարոզող կամ տարածող տեղեկատվության ինտերնետային կայքերում տեղադրման կանոնակարգման վերաբերյալ: |
2014 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն |
1.2. Ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն ամրացնել պետական մարմիններում օգտագործվող տեղեկատվական ենթակառուցվածքների տեխնիկական և ծրագրային միջոցներին տրվող անհրաժեշտ պահանջների մշակումն ու ընդունումը և այդ մարմինների պատասխանատվությունը սեփական կայքերում տեղադրված պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: |
2014 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն | |
1.3. Համապատասխան իրավական ակտերի մշակում կենսաապահովման, ռազմավարական և առավել վտանգավորության օբյեկտների ղեկավար և սեփականատեր հանդիսացող անձանց պատասխանատվության խստացման և պարտականությունների ընդլայնում` այդ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ամրապնդման բնագավառում |
2013 թ. երկրորդ կիսամյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն | |
1.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
2012 թ. դեկտեմբեր |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | |
1.5. Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական գործոններով պայմանավորված ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի կատարելագործում |
2013 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
1.6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերի աշխատանքային խմբի ստեղծում |
2012 թ. դեկտեմբեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
1.7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի ծրագրային ապահովության կարգերի արդիականացում |
2013 թ. մարտ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավեր-լուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) | |
1.8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային հասցեների, ծածկագրերի գրանցման, վարման և փոփոխման ընթացակարգերի արդիականացում |
2012 թ. դեկտեմբեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն(համաձայնությամբ) | |
1.9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերի, վեբկայքերի, ցանցերի կառավարման և տեխսպասարկման, ինչպես նաև տվյալների արխիվացման ընթացակարգերի և ժամանակացույցի արդիականացում |
2012 թ. դեկտեմբեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) | |
1.10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում օգտագործվող համակարգիչների և դրանց օգտագործողների աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող պահանջների և նորմերի մշակում |
2012 թ. դեկտեմբեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Նորք» տեղեկատվավերլու-ծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) | |
1.11. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի ՀՀ օրենսդրության շարունակական համապատասխանեցում միջազգային չափանիշներին |
2012-2015 թթ. |
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | |
1.12. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայում և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների նախաձեռնում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների բնակվելու ռեժիմը խստացնելու, Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացուն վտարելու գործընթացը պարզեցնելու (եթե նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին) ուղղությամբ: |
2013 թ. 1-ին կիսամյակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | |
2. Ահաբեկչության դեմ պայքարի ձևերի, մեթոդների և միջոցների օպտիմալացում |
2.1. ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրակա-նացնող պետական մարմինների միջև համագործակցության ձևերի ու միջոցների շարունակական կատարելագործում |
մշտապես |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2.2. Ահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգի ուժերի և միջոցների գործունեության տիպային պլանների մշակում և դրանց խաղարկումը վարժանքների ժամանակ |
2013թ. նոյեմբեր |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
3. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի անխափան գործունեության ապահովում |
3.1. Ռազմավարական և կարևոր նշանակության այլ օբյեկտների ինժեներատեխնիկական համակարգերի ստուգումներ |
մշտապես |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
3.2. ՀՀ ԶՈՒ-ի խոցելի թիրախների ուսումնասիրում, դրանց անվտանգության ապահովման համար պարբերաբար տեղեկատվության փոխանցում շահագրգիռ ծառայություններին |
մշտապես |
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, ԶՈՒ ԱՀՏԱ, ԳՇ օպերատիվ-հետախուզական վարչություն | |
3.3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներում հակաահաբեկչական գործողություններից պաշտպանվածության տեխնիկական միջոցների ներդրման, ուղեբեռներն ստուգող անվտանգության համակարգի կազմակերպման և տարածքների պահպանության ապահովում |
կոնցեսիոն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | |
3.4. Ավտոճանապարհային արհեստական կառույցների դիվերսիոն-ահաբեկչական տեսանկյունից խոցելի կետերում հսկողության տեսախցիկների տեղադրում, պահակազորի ապահովում |
2013-2015 թթ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն | |
3.5. ՀՀ ավտոկայարաններում և ավտոկայաններում հակաահաբեկչական պաշտպանվածության մեխանիզմների ներդրում և տեխնիկական հագեցվածության բարելավում |
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու ընթացքում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
3.6. ՀՀ հեռուստահեռարձակման համակարգի էլեկտրամատակարարման պահուստային գեներատորների անխափան աշխատանքի ապահովում, տարածքի ֆիզիկական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգերի վերազինում տեսագրման և ազդանշանային սարքավորումներով |
2012-2013թթ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
3.7. Փոստային առաքումների փոստային անվտանգության ապահովում |
մշտապես |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | |
3.8. Երևանի մետրոպոլիտենի կայարանային թունելախորշերի մուտքերում ազդարարման համակարգի ներդրում, հերթապահի սենյակում ազդարարող սարքի տեղադրում: |
1 տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
3.9. Երևանի մարդաշատ վայրերում, մշակութային և ժամանցի հասարակական վայրերում անվտանգության, հակահրդեհային, տեսաձայնագրող համակարգերի, պատկերի բիոսկանավորման եղանակով անձանց նույնականացման սարքերի տեղադրում: Հակահրդեհային և այլ համակարգերի միացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին: |
մեկ տարի ֆինանսական միջոցների առկայության դեպքում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
3.10. Ազգաբնակչության խմելու ջրի ջրաղբյուրների, կապտաժային կառույցների, պոմպակայանների, օրվա կարգավորիչ ջրամբարների ապահովումը ֆիզիկական պաշտպանվածության ժամանակակից համակարգերով և միացումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին: |
մշտապես |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում և ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում |
4.1. Հայկական ԱԷԿ նախագծային սպառնալիքի վերագնահատում |
2013 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
4.2. Հայկական ԱԷԿ ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում |
2015 թ. |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | |
4.3. Միջուկային վառելիքի ներկրման ընթացքում ռադիոակտիվ նյութերի փոխադրման ֆիզիկական անվտանգության ապահովում |
մշտապես |
Հայկական ԱԷԿ (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | |
4.4. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների նախագծային սպառնալիքի գնահատում |
2014 թ. և տարին մեկ անգամ վերագնահատում |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն | |
4.5. Ռադիոակտիվ նյութեր արտադրող, փոխադրող, օգտագործող կամ պահեստավորող օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համակարգի ուժեղացում |
2016 թ. ըստ նախագծային սպառնալիքի գնահատման |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | |
4.6. Բարձր հզորություն էներգաարտադրող կայանների համակարգաստեղծ բարձրավոլտ ենթակայանների ու գծերի, միջպետական ԷՀԳ, էլեկտրաէներգետիկական համակարգի գլխավոր կարգավարման կենտրոնի և մագիստրալ գազամուղերի ֆիզիկական պաշտպանության ապահովում |
մշտապես |
էներգետիկայի ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ` համաձայն գործող օրենսդրական կարգի և սեփական նախաձեռնության | |
5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում |
Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի, տիրազուրկ միջուկային և ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքերի տեղեկատվական բազայի ստեղծում |
2014 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
6. Ահաբեկչական, այդ թվում նաև` կիբեռահաբեկչական գործողության հետևանքների վերացման կարողությունների զարգացում |
6.1. Արտակարգ իրավիճակների առանձնահատկությունների հաշվառում |
2013 թ. մարտ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
6.2. Ահաբեկչական հնարավոր ազդեցության օբյեկտների և ահաբեկչական գործունեության միջոցների հաշվարկում |
2013 թ. հունիս |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
7. Համապատասխան մասնագետների պատրաստում և որակավորման բարձրացում |
7.1. Մասնակցություն ԻԿԱՕ-ի անվտանգության ռեգիոնալ կենտրոններում ավիացիոն անվտանգության և քաղաքացիական ավիացիայի համակարգում ճգնաժամային իրավիճակի կառավարման դասընթացներին |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
7.2. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքներ իրականացնող օբյեկտների, միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության հարցերով մասնագետների պատրաստում և վերապատրաստում |
2015 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | |
7.3. Կենսաբանական, քիմիական զենքով պայմանավորված ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ հանրային առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստում, գիտելիքների և որակավորման բարձրացման շարունակական կատարելագործում |
2015 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
7.4. Դիվերսիոն-ահաբեկչական խմբերի բացահայտմանը և վնասազերծմանն ուղղված զորավարժանքների անցկացում |
մշտապես |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
7.5. Հակաահաբեկչական օպերատիվ և օպերատիվ-մարտական ստորաբաժանումների աշխատողների մասնագիտական ուսուցում, այդ թվում` արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում |
մշտապես |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | |
7.6. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ պետական իրավասու մարմինների և հաշվետու անձանց աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում |
2012-2015 թթ. |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | |
7.7. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում |
2012-2015 թթ. |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | |
7.8. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման ուղղությամբ մանկավարժների վերապատրաստում |
2013 թ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Կրթության ազգային ինստիտուտ (համաձայնությամբ) | |
7.9. Շարժական հեռախոսակապի թվային համակարգի բարձրակարգ մասնագետների ուսուցում և վերապատրաստում (յուրաքանչյուր աշխատատեղի համար 2 մասնագետ)` համակարգի էլեկտրասնուցման, ծրագրային ապահովման չարտոնված մուտքի կանխարգելման ուղղությամբ |
2012-2013 թթ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | |
8. Բնակչության շրջանում տեղեկատվության տարածում և կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում |
8.1. Ռազմավարական նշանակության օբյեկտների շրջանում բնակվող ազգաբնակչության միջավայրում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների յուրահատկությունների ու գործելակերպի կանոնների լուսաբանման աշխատանքներ |
մշտապես |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
8.2. Ահաբեկչության կանխարգելման միջոցառումների իրազեկման բաց դասընթացների կազմակերպում ավագ դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում |
2012թ. դեկտեմբեր |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | |
8.3. Կրթական, մշակութային և սոցիալական արժեքների ձևավորման, հանդուրժողականության քարոզչության, հասարակական երկխոսության համար պայմանների ստեղծմանն ուղղված` ահաբեկչության կանխարգելման թեմայով համաժողովների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպում` մշակույթի և արվեստի գործիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ |
2013թ. |
ՀՀ մշակույթի նախարարություն | |
8.4. Կրոնական և մշակութային բազմազանության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկատվության ընդլայնմանը, տարբեր կրոնական և էթնիկ խմբերի վերաբերյալ հասարակական կարծիքի և վերաբերմունքի ձևավորմանն ուղղված պետական աջակցության շարունակում ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլին և գրականությանը, ՀՀ մարզերում ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող միջոցառումների կազմակերպում |
ընթացիկ |
ՀՀ մշակույթի նախարարություն
| |
8.5. Իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների միջոցով ՀՀ սահմանամերձ համայնքների բնակչության լայն խավերի շրջանում կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում` հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրի առանձնահատկությունները: |
մշտապես |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ մարզպետարաններ | |
9. Անհատի և հասարակության օրինական շահերի, ազատությունների իրավունքների պաշտպանության ապահովում, քաղաքացիական հասարակության բոլոր ենթահամակարգերի փոխգործակցության ապահովում |
9.1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում |
2013-2015 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
10. Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության շարունակական զարգացում |
10.1. ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ահաբեկչության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, ծրագրերի և համաձայնագրերի կատարման հետ կապված ազգային զեկույցների և (կամ) հարցաշարերի պատասխանների կազմման աշխատանքների համակարգում |
ընթացիկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
10.2. Ահաբեկչության դեմ ուղղված երկկողմ և բազմակողմ համագործակցության շարունակական զարգացում. ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող ահաբեկչության դեմ պայքարի կառույցներում մասնակցության ապահովում |
ընթացիկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | |
10.3. Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի |
2012 թ. |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | |
10.4. Մասնակցություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կառույցների աշխատանքին |
2012-2015 թթ. |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | |
11. Բնակչության կենսական շահերի պաշտպանության և սոցիալական խնդիրների լարվածությունը մեղմելուն ուղղված գործողություններ |
11.1. «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդված բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման ներկայացում ՀՀ կառավարություն: |
2012 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
12. Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարում |
12.1. Պետական նպատակային ծրագրային և թեմատիկ աշխատանքների մշակում և իրականացում |
2012-2015 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|