Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.14/55(929) Հոդ.1096.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,300,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1231-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ ԵՎ հատուկ դպրոցների ջեռուցման համակարգերի կառուցման ԵՎ վերանորոգման աշխատանքների

 

NN
ը/կ

Աշխատանքների անվանումը

Գումարը
 (հազ. դրամ)

1

2

3

 

Ընդամենը, այդ թվում՝

 1,300,000.0

1.

Երևանի թիվ 102 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 46,028.1

2.

Երևանի թիվ 108 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 50,570.3

3.

Երևանի թիվ 146 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 54,721.0

4.

Երևանի թիվ 133 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 67,378.5

5.

Երևանի թիվ 107 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 26,592.2

6.

Երևանի թիվ 81 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 22,768.0

7.

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 33,289.3

8.

Երևանի թիվ 31 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 43,240.5

9.

Երևանի թիվ 66 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 60,193.3

10.

Երևանի թիվ 163 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 68,909.5

11.

Երևանի թիվ 134 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 35,210.9

12.

Երևանի թիվ 144 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 51,322.8

13.

Երևանի թիվ 120 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 37,511.5

14.

Երևանի թիվ 157 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 53,653.0

15.

Երևանի թիվ 23 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 37,461.8

16.

«Օլիմպոս» հատուկ կրթահամալիրի կաթսայատան վերանորոգման և ջեռուցման համակարգի իրագործման աշխատանքներ

 75,646.7

17.

Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 45,499.3

18.

Երևանի թիվ 40 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 38,671.5

19.

Երևանի թիվ 34 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 37,211.8

20.

Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի կաթսայատան վերանորոգման և ջեռուցման համակարգի իրագործման աշխատանքներ

 34,946.3

21.

Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 45,943.7

22.

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 49,815.0

23.

Երևանի թիվ 159 դպրոցի մասնաշենքերի ջեռուցման համակարգերի իրագործման աշխատանքներ

 30,876.9

24.

Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի ջեռուցման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ

 9,963.5

25.

Երևանի թիվ 21 դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ

 13,900.5

26.

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ջեռուցման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ

 17,759.4

27.

Երևանի թիվ 170 ավագ դպրոցի ջեռուցման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ

 1,713.5

28.

Երևանի բժշկահոգեբանական–մանկավարժական գնահատման կենտրոնի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 29,154.8

29.

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 33,562.0

30.

Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիրի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 69,878.6

31.

Երևանի թիվ 138 դպրոցի կաթսայատան վերազինման աշխատանքներ

 1,213.1

32.

Հր. Մաթևոսյանի անվան դպրոցի կաթսայատան վերազինման աշխատանքներ

 2,251.1

33.

Երևանի թիվ 175 դպրոցի կաթսայատան էլեկտրամատակարարման վերանորոգման աշխատանքներ

 2,189.5

34.

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ

 63,024.1

35.

Երևանի թիվ 109 ավագ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ

 2,698.2

36.

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքներ

 5,229.8

(հավելվածը փոփ. 29.11.12 N 1514-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1231-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1.2. Տրանսֆերտներ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական

ֆինանսական

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը

 

Երևան քաղաքի չջեռուցվող ավագ, հիմնական և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովման աշխատանքների իրականացում
 

1157

ԾՏ05

Նկարագրությունը

 
   

Երևան քաղաքի չջեռուցվող ավագ, հիմնական և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովման աշխատանքների իրականացում

Շահառուների քանակը

մշակված չէ

                 

Գումարը (հազ. դրամ)

 

X

1,300,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա

           

Շահառուների ընտրության չափանիշները   

Նշված դպրոցների քանակը  

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1157 Քաղաքային զարգացման ծառայություններ  

Վերջնական արդյունքի նկարագրությունը` մինչև տարեվերջ թվով 36 ավագ, հիմնական, հատուկ դպրոցները կապահովվեն լիարժեք գործող ջեռուցման համակարգերով, որի արդյունքում նշված դպրոցներում դասապրոցեսը կգործի առանց խաթարումների

Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքում չջեռուցվող դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելուն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան