«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2005 թվականի N 401-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացումը լիցենզավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Սույն կարգի դրույթները տարածվում են միջուկային տեղակայանքների և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտների վրա, որտեղ օգտագործվում կամ պահվում են միջուկային նյութեր:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, և ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը։
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)
5. Հայտին կից` պետք է ներկայացվեն`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի նախագծային սպառնալիքի որոշման մասին հաշվետվությունը.
դ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համակարգի նախագիծը.
ե) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպման սխեման.
զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության գոտևորման սխեման.
է) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի ֆիզիկական պաշտպանության մասին հրահանգները.
ը) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող ղեկավար անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
թ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի հուսալիության ստուգման մասին հրահանգը.
ժ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունների հակազդման պլանը.
ժա) սույն կետի «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձաքննական եզրակացությունը:
(5-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 28.04.11 N 636-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
7. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համապատասխանությունը նախագծային սպառնալիքին.
գ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութեր օգտագործող կամ պահող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման առկայությունը և հուսալիությունը:
8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:
9. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
10. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
11. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
12. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում կամ վերաձևակերպվում է, կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատու _____________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)
______________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)
2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը ________________________________
______________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________
______________________________________________________________
4. Այն միջուկային տեղակայանքը, որի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի, կամ ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտը, որտեղ օգտագործվող կամ պահվող միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը պետք է իրականացվի __________________________
_______________________________________________________________
5. Միջուկային տեղակայանքի կամ օբյեկտի գտնվելու վայրը __________________________
_______________________________________________________________
6. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
______________________ |
_______________________ |
_____ __________ 200 թ.
(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________
Տրված է ____ ________________ 200 թ.
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2016, N 698-Ն | 14.07.2016, N 401-Ն | |
06.03.2014, N 242-Ն | 05.04.2014, N 401-Ն | |
27.12.2012, N 1677-Ն | 19.01.2013, N 401-Ն | |
28.04.2011, N 636-Ն | 01.08.2011, N 401-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 401-Ն | |
29.05.2009, N 602-Ն | 12.06.2009, N 401-Ն | |
25.10.2007, N 1267-Ն | 24.11.2007, N 401-Ն | |
16.11.2006, N 1664-Ն | 23.12.2006, N 401-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|