ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ. N 521-Ն |
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«15» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. N 2269-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 483-Ն ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2056-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն «Պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու կարգը, ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու ժամկետները և կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումն իրականացնելու կարգը, ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» համատեղ հրամանի (այսուհետ Հրաման) 7-րդ կետի «2022 թվականի մարտի» բառերը փոխարինել «2023 թվականի հուլիսի» բառերով:
2. Հրամանով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «բ. պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին տեղեկանքը (certificate of good standing),»,
2) 4-րդ ենթակետի «ա» պարբերության «դիպլոմը,» բառից հետո լրացնել «դիպլոմի ներդիրը, կրթական ծրագիրը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագիրը,» բառերը,
3) 10-րդ ենթակետի «տեղեկանքները,» բառից հետո լրացնել «կրթական ծրագրերը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագրերը,» բառերը,
4) 14-րդ ենթակետի «բ» պարբերությունում հանել «անշարժ գույքի» բառերը,
5) 15-րդ ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ա. կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, մշտական հաստատությունների, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման վերաբերյալ տեղեկանքը,»,
բ. ուժը կորցրած ճանաչել «գ», «զ», «է» պարբերությունները,
գ. «ը» ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
դ. լրացնել նոր՝ «թ», պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝ «թ. պետական եկամուտների կոմիտեի ստուգումների արդյունքում կազմված ակտերը և ուսումնասիրությունների արդյունքում կազմված արձանագրությունները:»:
6) 22-րդ ենթակետի «ա» պարբերության «տեղեկանքները,» բառից հետո լրացնել «կրթական ծրագրերը, ակադեմիական (առաջադիմության) տեղեկագրերը,» բառերը,
7) 25-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «25) Առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Հայաստանի Հանրապետության դատարանների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ազգային արխիվի, Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների կողմից տրված աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու մասին որոշումները, կարգադրությունները, հրամանները, աշխատակիցներին տրված աշխատանքի վայրի, զբաղեցրած պաշտոնի, աշխատած ժամանակահատվածի, աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները,»:
3. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 11-րդ կետում «համարանիշը» բառը փոխարինել «հսկիչ համարը (tracking number)» բառերով:
4. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 14-րդ կետի 6-րդ ենթակետի երկրորդ նախադասության «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դիմումում նշվում է էլեկտրոնային փաստաթղթի 16 նիշանոց հսկիչ համարը» բառերը:
5. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 20-րդ կետի «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, որի էլեկտրոնային բնօրինակը հասանելի է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին» բառերը:
6. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«26. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված դեպքերում առցանց դիմում ներկայացնելու պարագայում դիմումին կցվում է դիմողի անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը կամ լուսանկարը, պետական տուրքի վճարման հավաստումը: Ապոստիլով վավերացվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի հսկիչ համարը նշվել է դիմողի կողմից: Դիմողի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարի սխալ լրացման հետևանքով, որի արդյունքում վավերացվում է մեկ այլ փաստաթուղթ, փաստաթղթի ապոստիլով վավերացման համար պատասխանատու մարմինը պատասխանատվություն չի կրում: Նման պարագայում ծառայությունը համարվում է մատուցված, իսկ պաշտոնական այն փաստաթղթի ապոստիլով վավերացումը, որը չի իրականացվել դիմողի կողմից հսկիչ համարը սխալ լրացված լինելու պատճառով, ապահովվում է դիմողի կողմից ներկայացված նոր դիմումի հիման վրա սույն հավելվածում սահմանված կարգով:»:
7. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«30. Oպերատորի կողմից ուղարկված դիմումը մուտքագրվում է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որպես նոր դիմում, որի համար դիմողի ստորագրությունը չի պահանջվում՝ հիմք ընդունելով օպերատորի կողմից ներկայացված դիմողի կողմից ստորագրված դիմումը:»:
8. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
« 35. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված վավերապայմանների առկայությամբ Էլեկտրոնային փաստաթղթերը վերբեռնվում են այդ փաստաթղթերը ստեղծած համապատասխան էլեկտրոնային կառավարման համակարգերից «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ամբողջությամբ, առանց դրանց սքանավորման՝ դիմողի կողմից նշված հսկիչ համարի միջոցով: Սույն կետում նշված՝ փաստաթղթի վերբեռնումը իրականացվում է, եթե այդ համակարգը համակցված է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին և դրա էլեկտրոնային բնօրինակը հասանելի վերջինիս:»:
9. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«43. Սույն հավելվածի 20-րդ կետում նշված փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու առցանց դիմումները ինքնաշխատ կերպով մուտքագրվում են «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ և ընթացիկ հերթական համարի ներքո հասանելի են դառնում անմիջապես պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող աշխատակցին:»:
10. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«44. Առցանց դիմում ներկայացնելու դեպքում վճարումը կատարվում է առցանց՝ հարթակում առաջարկվող վճարային համակարգի միջոցով: Դիմում լրացնելիս ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի հսկիչ համարը նշելուց հետո դիմողին հնարավորություն է ընձեռվում դիտել փաստաթուղթը, որը ինքնաշխատ վերբեռնվում է այն ստեղծած էլեկտրոնային համակարգից և կցվում է դիմումին: Փաստաթղթի հսկիչ համարը սխալ նշվելու հետևանքով այլ փաստաթուղթ վերբեռնվելու դեպքում դիմողը հնարավորություն ունի ուղղել հսկիչ համարը ճիշտ փաստաթուղթ վերբեռնելու նպատակով: Դիմումի լրացման ընթացքը չի համարվում ավարտված և այն չի մուտքագրվում «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, եթե լրացված չեն պարտադիր լրացման ենթակա սյունակները, կցված չէ անձը հաստատող փաստաթուղթը, չի կատարվել վճարումը, նշված չէ հսկիչ համարը կամ հսկիչ համարի միջոցով չի վերբեռնվել էլեկտրոնային փաստաթուղթը: Դիմումին կցված անձը հաստատող փաստաթուղթ կցված չլինելու կամ այն ընթերցելու անհնարինության դեպքում դիմումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է էլեկտրոնային համակարգի միջոցով (Ձև 5)՝ պահանջվող փաստաթուղթը կրկին կցելու և ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնելու նպատակով: Նշված դեպքում դիմումը համարվում է ընդունված այն կրկին ներկայացնելու պահից, կրկնակի վճարում և էլեկտրոնային փաստաթղթի վերբեռնում չի պահանջվում:»:
11. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«45. Էլեկտրոնային փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմում կարող է ներկայացվել նաև սույն հավելվածի 18-րդ կետում նշված մարմիններին՝ առձեռն տարբերակով: Նշված դեպքում դիմողի կողմից նշվում է էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարը՝ փաստաթուղթը «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելու համար: Փաստաթղթի հսկիչ համարը սխալ հայտնելու հետևանքները կրում է դիմողը: Դիմողի կողմից տրամադրված հսկիչ համարով փաստաթուղթը չհայտնաբերելու դեպքում դիմումը չի մուտքագրվում, որի մասին տեղեկացվում է դիմողին:»:
12. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 1-ում (ապոստիլի ձևաթուղթ) ստորին հատվածի նշագրման բաժնի առաջին պարբերության վերջում լրացնել «:» կետադրական նշանը, իսկ 2-րդ պարբերությունում «համարանիշը» բառը փոխարինել «համարը» բառով:
13. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 4-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ պարբերության «համարանիշը» բառը փոխարինել «16 նիշանոց հսկիչ համարը» բառերով,
2) 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փաստաթղթի բնօրինակը (ոչ էլեկտրոնային) հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ այն իրավասու մարմնին (կազմակերպությանը), որին այն հանձնել եք վավերացման:»:
14. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 2-ում.
1) «վավերացնել ապոստիլով:» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային փաստաթուղթ ներկայացնելու դեպքում լրացվում է նաև հսկիչ համարը)» բառերը,
2) «(ստորագրություն)» բառի փոխարեն լրացնել «(ստորագրություն(բացի առցանց դիմումների))» բառերով:
15. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 5-ում.
1) « Հնարավոր չէ ներբեռնել» բառերը փոխարինել «Հնարավոր չէ ընթերցել (առցանց դիմումի դեպքում)» բառերով և հանել «- պետական տուրքի վճարման հավաստումը», «- ապոստիլով վավերացվող փաստաթուղթը» բառերը:
2) Հանել «Ապոստիլով վավերացնելու համար ներկայացված փաստաթուղթը չի համապատասխանում Արդարադատության նախարարի և Արտաքին գործերի նախարարի ___թ. թիվ ..-Ն համատեղ հրամանով հաստատված հավելված 1-ի ___րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթղթի վավերապայմաններին:» բառերը:
16. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 6-ը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«Ձև 6
___________________________________________-ին
(անուն, ազգանուն)
______________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի անվանում, սերիա և համար, երբ և ում կողմից է տրված)
______________________________________________
(հասցե)
______________________________________________
(հեռախոս)
______________________________________________
(էլ. փոստի հասցե)
ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարգելի __________________________________,
Ձեր ______________ թվականի՝ (դիմում թիվ __________________) պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի __________ (նշվում է համապատասխան կետը): Մասնավորապես՝ ________________________________________ (նշվում է բացատրությունը):
Փաստաթղթի բնօրինակը, ինչպես նաև պետական տուրքի վճարման հավաստումը (ոչ էլեկտրոնային), առձեռն տրամադրված լինելու դեպքում, կարող եք հետ ստանալ աշխատանքային ժամերին՝ ներկայանալով այն իրավասու մարմնին, որին հանձնվել են:
Սույն որոշումը կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով՝ համապատասխանաբար՝ 10 օրվա կամ 2 ամսվա ընթացքում:
Տեղեկացնում ենք, որ պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարման ստորև նշված վավերապայմաններով անդորրագրով _________________________________________ծառայություն չի մատուցվել:
/վավերացնող մարմնի անվանումը/
հաշվի համար ____________________
անդորրագրի համար_______________
վճարման ժամանակ ____-___________
անդորրագրում նշված գումար ______________________
չմատուցված ծառայության գումար _________________
վճարման միջոց___________________________________
վճարումը կատարած անձի տվյալները_______________
Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել ______ հեռախոսահամարին:
_________________________________________
պաշտոնատար անձի պաշտոնեական դիրք, անուն ազգանուն)
____________________
(ստորագրություն)
____________________
(օր, ամիս, տարի)»:
17. Հրամանով հաստատված հավելված N 1-ի Ձև 7-ում «Փաստաթուղթը առձեռն տրամադրված դեպքում» բառերը փոխարինել «Փաստաթուղթը առձեռն տրամադրված լինելու դեպքում» բառերով:
18. Հրամանով հաստատված հավելված N 1-ի 12-րդ, 57-րդ, 64-րդ կետերում, հավելված N 3-ի 17-րդ կետում «համարանիշ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հսկիչ համար» բառերով:
19. Հրամանով հաստատված հավելված N 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 7-րդ կետում «նույնականացման հատուկ համարանիշ» բառերը փոխարինել «16 նիշանոց հսկիչ համարը» բառերով,
2) 8-րդ կետի 3-րդ ենթակետում «համարանիշի» բառը փոխարինել «16 նիշանոց հսկիչ համարի» բառերով:
20. Հրամանով հաստատված հավելված N 3-ի
1) 2-րդ 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) լրացնել նոր 8.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «8.1. Շտեմարանում գրանցված կնիքների և ստորագրությունների նմուշների մասին տեղեկատվությունը օգտագործվում է միայն սույն հրամանի հավելված 1-ի 18-րդ կետում նշված մարմինների կողմից:»,
3) 10-րդ կետում «10-րդ» թիվը փոխարինել «9-րդ» թվով,
4) 13-րդ կետում «13-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:
21. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Ա. Միրզոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|