Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2012 թվականի N 1201-Ա

 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանին 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստերին մասնակցելու համար:

2. Վ. Գաբրիելյանի և Կ. Գասպարյանի` Մինսկ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի և Կ. Գասպարյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 4

Երևան