Գլխավոր տեղեկություն
Համար
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը հաստատելու մասին» N 120 որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից և տեքստից հանել «(Երևանի քաղաքապետի)» և «(Երևանի քաղաքապետարանի)» բառերն ու դրանց բոլոր հոլովաձևերը.

2) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1527-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

փետրվարի 13-ի N 120 որոշման

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)

1.

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

155422

2.

Գլխավոր հյուպատոս

126377

3.

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

126377

4.

Խորհրդական

118620

5.

Առաջին քարտուղար

110999

6.

Երկրորդ քարտուղար

103378

7.

Երրորդ քարտուղար

95756

8.

Կցորդ

88135

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1527-Ն որոշման

 

  

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

 

 Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Նվազագույն պաշտոնային դրույքաչափը (դրամ)

1

2

3

1.

Նախարարի խորհրդական

109244

2.

Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական

94255

3.

Նախարարի օգնական, մամուլի քարտուղար

83008

4.

Նախարարի տեղակալի օգնական

74578

5.

Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար

71766

6.

Ռեֆերենտ

60524

7.

Պարետ

53024

8.

Տնտեսվար, պահեստապետ

49277

9.

Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ

47406

10.

Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող

46300

11.

Հավաքարար

46300

12.

Պահակ

46300

13.

Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ

46300

14.

Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ

82384

15.

Մեթոդիստ

69889

16.

Բժիշկ-փորձագետ

69889

17.

Բժիշկ-հիգիենիստ

66766

18.

Բժիշկ-համաճարակաբան

66766

19.

Բուժվիճակագիր

58960

20.

Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու աշխատող

58960

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1527-Ն որոշման

 

  

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Նվազագույն պաշտոնային դրույքաչափը
(դրամ)

1

2

3

1.

ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական

132747

2.

ՀՀ ոստիկանության պետի խորհրդական, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի խորհրդական

120714

3.

Բաժանմունքի պետ, վարիչ բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի

99567

4.

Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ, պրովիզոր

90906

5.

Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ, հաշվապահ

85132

6.

Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ

76472

7.

Ավագ` տեսուչ, բուժքույր

69254

8.

Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական

56263

9.

Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, գեղարվեստական մասի ղեկավար

50489

10.

Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր- հիվանդապահ, հաշվառող, խմբի պետ

47603

11.

Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հաշվետար, բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր

46300

12.

Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և այլ սպասարկող անձնակազմ

46300

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1527-Ն որոշման

 

  

«Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

հունվարի 22-ի N 20-Ն որոշման

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)

1.

Գլխավոր քարտուղար

307685

2.

Առանձնացված ստորաբաժանման պետ

252317

3.

Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ

221612

4.

Վարչության պետ

221612

5.

Խորհրդական

208903

6.

Բաժնի վարիչ

208903

7.

Առաջին քարտուղար

196067

8.

Երկրորդ քարտուղար

183232

9.

Երրորդ քարտուղար

170522

10.

Կցորդ

157687

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան