Գլխավոր տեղեկություն
Համար
N 1198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2012 թվականի N 1198-Ա

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանում մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման նպատակով`

1. Ստեղծել արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության հիմնադրման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Համակարգման խորհրդին` 1-ին կետով նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 3-ի N 1198-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Ղարիբյան

-ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)

Կ. Մինասյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Լ. Հունանյան

-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Մ. Աբրահամյան

-ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան