ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2010 թվականի N 790-Ա
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հայագիտության զարգացմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել հայագիտության հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 766-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. սեպտեմբերի 29-ի N 790-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) | |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար | |
Ա. Անանյան | -ՀՀ վարչապետի խորհրդական | |
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ | |
Յու. Սուվարյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) | |
Վ. Բարխուդարյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության խորհրդական (համաձայնությամբ) | |
Հ. Թամրազյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության` «Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն | |
Ա. Սիմոնյան | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր | |
Ա. Մելքոնյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն | |
Ա. Աղասյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն | |
Ս. Երիցյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ | |
Ա. Իսահակյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն | |
Վ. Համբարձումյան |
-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | |
Լ. Հովհաննիսյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ) | |
Ռ. Սաֆրաստյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն | |
Պ. Ավետիսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն | |
Հ. Դեմոյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն | |
Հ. Գևորգյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ | |
Է. Մինասյան | - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան | |
Ա. Ավագյան | - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան | |
Յու. Դավթյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) | |
Լ. Եզեկյան | - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ | |
Բ. Հարությունյան | - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ | |
Մ. Կարապետյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ | |
Ս. Մուրադյան | - Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ | |
Գ. Հարությունյան | - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն | |
Ա. Միրզախանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար) |
(հավելվածը լրաց., փոփ. 08.11.12 N 1087-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.02.2013, N 156-Ա | 27.02.2013, N 790-Ա | |
08.11.2012, N 1087-Ա | 09.11.2012, N 790-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|