ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 983-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հասցեների միասնական գրանցամատյանի էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. հոկտեմբերի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 22-ի N 983-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
| Ա. Բադալյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ա. Սանասարյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի պետ |
| Կ. Գրիգորյան | -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործառույթներ համակարգող խորհրդատու |
| Գ. Մանուկյան | -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ |
| Ա. Տեր-Տաճատյան | -«Հայփոստ» ՓԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
| Ա. Աբրահամյան | -«Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |