ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1231-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 5 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1514-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
NN |
Աշխատանքների անվանումը |
Գումարը |
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում՝ |
- | |
10. |
Երևանի թիվ 163 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ |
(5,000.0) |
18. |
Երևանի թիվ 40 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ |
(800.0) |
19. |
Երևանի թիվ 34 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ |
(6,000.0) |
20. |
Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի կաթսայատան վերանորոգման և ջեռուցման համակարգի իրագործման աշխատանքներ |
(3,000.0) |
21. |
Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ |
(2,000.0) |
22. |
Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ |
(3,000.0) |
37. |
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Րաֆֆու 57 հասցեում գտնվող գեղարվեստի ավագ դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ |
10,588.5 |
38. |
Երևանի թիվ 72 դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ |
9,211.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|