Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2012 թվականի N 991-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հունիսի 22-ի ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հոկտեմբերի 11-ի N 991-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ (2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀՕ-172-Ն) ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ բնապահպանության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005
թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փո- փոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002
թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փո- փոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի N 24 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

2012 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան