ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 85-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «3-6» թվերը փոխարինել «3-4» թվերով.
2) որոշման 2-րդ կետի՝
ա. «դ» ենթակետը «տեղեկանքները» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիթորինգի Ձև ՖՏՄ-1 ձևը» բառերով,
բ. «ե» ենթակետում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով,
գ. «զ» ենթակետում և 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով,
դ. «ժ» ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, իսկ վերջիններս այդ եզրակացությունները տրամադրում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 14-րդ կետի «գ» ենթակետում «ձևերին» բառը փոխարինել «Ձև ՖՏՄ-1 ձևին» բառերով, իսկ «նշված ձևերի պատճենները» բառերը՝ «նշված ձևի պատճենը» բառերով,
բ. 16-րդ կետի «գ» ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային» բառով,
գ. NN 1 և 2 ձևերը ճանաչել ուժը կորցրած.
4) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1507-Ն որոշման
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հաշվետու ժամանակաշրջան)
NN |
Առևտրային կազմակեր- |
Պետական մասնակ- |
Ընդամենը՝ ոչ ընթացիկ ակտիվներ |
Հիմնական միջոցներ (ձև N 1, |
Ընդա-մենը՝ ընթացիկ ակտիվ-ներ |
Այդ թվում՝ |
Ընդա-մենը՝ սեփա-կան կապի-տալ |
Այդ թվում՝ |
Ընդամենը՝ ոչ ընթացիկ պարտա- |
Ընդամենը՝ |
Այդ թվում՝ |
Հաշվեկշիռ (ձև N 1, տող 230 (500) |
Արտա- |
Զուտ շահույթ (վնաս)՝ շահութա- |
Աշխա-տողների միջին ցուցա- |
Ընդամենը՝ եկամուտներ |
Ընդամենը՝ հիմնական գործունեու-թյունից եկամուտներ |
Ընդամենը՝ ծախսեր |
Ընդամենը՝ հիմնական գործունեու-թյունից ծախսեր |
ՀՀ պետական բյուջե վճարված շահութա- | ||||
Դեբիտո-րական պարտքեր՝ վաճառքի գծով |
Դրամական միջոցներ և դրանց |
Կանո- |
Կուտակված շահույթ (վնաս) |
Պահուս- |
Կրեդիտո-րական պարտքեր՝ գնումների գծով |
Կարճա- | ||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
1. |
||||||||||||||||||||||||
2. |
||||||||||||||||||||||||
_______________________________________ (կազմող ստորաբաժանման անվանումը) |
||
Ղեկավար _______________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
___________________ (ստորագրությունը) |
___________________»։ (հեռախոսահամարը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|