Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.08/1(445) Հոդ.1307
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1507-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 85-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «3-6» թվերը փոխարինել «3-4» թվերով.

2) որոշման 2-րդ կետի՝

ա. «դ» ենթակետը «տեղեկանքները» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ֆինանսատնտեսական մոնիթորինգի Ձև ՖՏՄ-1 ձևը» բառերով,

բ. «ե» ենթակետում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով,

գ. «զ» ենթակետում և 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների» բառերով,

դ. «ժ» ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, իսկ վերջիններս այդ եզրակացությունները տրամադրում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 14-րդ կետի «գ» ենթակետում «ձևերին» բառը փոխարինել «Ձև ՖՏՄ-1 ձևին» բառերով, իսկ «նշված ձևերի պատճենները» բառերը՝ «նշված ձևի պատճենը» բառերով,

բ. 16-րդ կետի «գ» ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային» բառով,

գ. NN 1 և 2 ձևերը ճանաչել ուժը կորցրած.

4) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1507-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 18-ի N 1844-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հաշվետու ժամանակաշրջան)

 

NN
ը/կ

Առևտրային կազմակեր-
պության
անվանումը

Պետական մասնակ-
ցության չափը (տոկոս)

Ընդամենը՝ ոչ ընթացիկ ակտիվներ
 (ձև N 1, տող 080)

Հիմնական միջոցներ (ձև N 1,
տող 010)

Ընդա-մենը՝ ընթացիկ ակտիվ-ներ
(ձև N 1, տող 220)

Այդ թվում՝

Ընդա-մենը՝ սեփա-կան կապի-տալ
(ձև N 1, տող 300)

Այդ թվում՝

Ընդամենը՝ ոչ ընթացիկ պարտա-
վորու-
թյուններ (ձև N 1, տող 360)

Ընդամենը՝
ընթացիկ պարտա-
վորություններ
(ձև N 1, տող 490)

Այդ թվում՝

Հաշվեկշիռ (ձև N 1, տող 230 (500)

Արտա-
դրանքի, ապրանք-
ների, աշխա-
տողների, ծառայու-
թյունների իրացումից հասույթ
(ձև N 2, տող 010)

Զուտ շահույթ (վնաս)՝ շահութա-
հարկի գծով ծախսի նվազեցումից հետո
(ձև N 2, տող 180)

Աշխա-տողների միջին ցուցա-
կային
թիվը

Ընդամենը՝ եկամուտներ

Ընդամենը՝ հիմնական գործունեու-թյունից եկամուտներ

Ընդամենը՝ ծախսեր

Ընդամենը՝ հիմնական գործունեու-թյունից ծախսեր

ՀՀ պետական բյուջե վճարված շահութա-
բաժնի գումարը

Դեբիտո-րական պարտքեր՝ վաճառքի գծով
(ձև N 1,
տող 160)

Դրամական միջոցներ և դրանց
համար-ժեքները
(ձև N 1, տող 200)

Կանո-
նադրա-
կան (բաժնե-
հավաք)
կապի-
տալի զուտ գումար (ձև N 1, տող 240)

Կուտակված շահույթ (վնաս)
(ձև N 1,
տող 270)

Պահուս-
տային կապիտալ
 (ձև N 1, տող 280)

Կրեդիտո-րական պարտքեր՝ գնումների գծով
(ձև N 1, տող 390)

Կարճա-
ժամկետ կրեդիտո-
րական պարտքեր բյուջեին (ձև N 1,
տող 410)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

1.

                                               

2.

                                               
                                                 

_______________________________________

       (կազմող ստորաբաժանման անվանումը)

   

 

Ղեկավար _______________________________

                               (ազգանունը, անունը, հայրանունը)

___________________

           (ստորագրությունը)

___________________»։

       (հեռախոսահամարը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

աշխատակազմի ղեկավար

Դ. Սարգսյան