Գլխավոր տեղեկություն
Համար
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.08/1(445) Հոդ.1299
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1492-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Հրաչուհի Ջինանյանի որդի Հարություն Ութմազյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականին հատկացնել 2277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1492-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
       

1.2. Տրանսֆերտներ

         

Չափորոշիչներ

 
   

Տարի

Տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը

   

Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին

1069

ԾՏ05

Նկարագրությունը

   
   

Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում

Շահառուների քանակը

Տրանսֆերտ ստացող անձանց քանակը մշակված չէ

Գումարը (հազ. դրամ)

 

X

2,277.41

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Մշակված չէ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան