Գլխավոր տեղեկություն
Համար
N 757-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2012 թվականի N 757-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 20-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի սեպտեմբերի 18-22-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։

3. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կ. Հակոբյանինը, Մ. Թոռչյանինը, Կ. Կրիտյանինը և Ա. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(3-րդ կետը փոփ. 14.09.12 N 892-Ա)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 7-ի N 757-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզաբեկյան

-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ա. Ղևոնդյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Կ. Հակոբյան

-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ

Ա. Կարապետյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 7-ի N 757-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

Ս. Աբրահամյան

-ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ- վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

Ս. Աբրահամյան

-ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ

Դ. Վիրաբյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի առաջին քարտուղար

Կ. Կրիտյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Մ. Թոռչյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

(հավելվածը  փոփ. 14.09.12 N 892-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան