Գլխավոր տեղեկություն
Համար
N 1366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.14/55(929) Հոդ.1193
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

«1. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:

2. Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը՝ մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ընդհատման միջոցով:

3. Մինչև 22 շաբաթական ժամկետը՝ բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով սահմանված ցուցումներին համապատասխան:

4. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն, այդ թվում` հղիության վաղ ժամկետներում, կատարվում են միաժամանակ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների առկայության դեպքում։

5. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատումը կատարվում է մանկաբարձական կամ գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում` ցերեկային ստացիոնարի պայմաններում:».

2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետում «42 օր» բառերը փոխարինել «63 օր» բառերով.

3) որոշման N 6 հավելվածի «I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթականը)» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ (մինչև հղիության 12 շաբաթականը) ժամկետներում

 

1. Անամնեզի հավաքում, ընդհանուր առողջական վիճակի և հակացուցումների գնահատում

 

2. Հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական հետազոտություն, իսկ կասկածելի դեպքերում` էխոսկոպիա

 

3. Լրացուցիչ հետազոտություններ՝ ելնելով կնոջ ընդհանուր առողջական վիճակից և բժշկական ցուցումներից

 

4. Արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում, եթե դրանք անհայտ են:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 6

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան