Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2012 թվականի N 1137-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1054-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս.Գևորգյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ս. Կարախանյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր» բառերով.

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Սիրեկանյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով, իսկ «Ն. Տիգրանյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը` «Լ. Խաչատրյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան