ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 նոյեմբերի 2012 թ. |
N 536-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում (այսուհետ` Երևանի) տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`
1) Երևանի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար`
ա. մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50000 դրամ.
բ. 101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 100000 դրամ.
գ. 501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 200000 դրամ.
դ. 1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 300000 դրամ:
2) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար`
ա. մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 500 դրամ.
բ. 501-ից 1500 քառակուսի մետր մակերես ունեցող հողամասի համար 250000 դրամ գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 250 դրամ.
գ. 1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար 500000 դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 50 դրամ:
3) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր մասնակցից 10000 դրամ:
4) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար`
ա. կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 դրամ.
բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 դրամ:
5) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման համար՝ 500 դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2013, N 90-Ն | 01.01.2014, N 536-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|