Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2012-24.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1460-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 1083-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 51-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Օգտակար հանածոների հանքավայրերում ստորերկրյա եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան`

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.

2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր:».

3) ուժը կորցրած ճանաչել 435-րդ կետը.

4) 436-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«436. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները կոնսերվացվում ու փակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

5) ուժը կորցրած ճանաչել 439-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշման 1-ին կետով հաստատված` բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Օգտակար հանածոների բաց եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները սառեցվում (կոնսերվացվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Օգտակար հանածոների հանքավայրերում բաց եղանակով արդյունահանում իրականացնող կազմակերպությունները, համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պետք է ունենան՝

1) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն.

2) աշխատողների առողջության պահպանման սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագիր:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 26

Երևան