Գլխավոր տեղեկություն
Համար
N 1396-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.15/56(930) Հոդ.1214
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1396-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1577-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1577-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.

2) իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների ընդունման ապահովումը.

4) ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.

5) օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ ջրերի) արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման և ընտրովի շահագործման կանխարգելումը:»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեսչությունն ընդերքօգտագործման ոլորտում նշված խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնում է հետևյալ վերահսկողական գործառույթները`

1) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների կատարման նկատմամբ.

2) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

3) իր իրավասությունների սահմաններում ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների կատարման նկատմամբ.

4) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների (բացառությամբ ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների) կատարման նկատմամբ.

5) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների կատարման նկատմամբ.

6) ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի կատարման նկատմամբ.

7) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի կատարման նկատմամբ.

8) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործման կամ դրանց պահեստավորման ու պահպանման նկատմամբ.

9) ընդերքօգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

10) իր իրավասության սահմաններում հանքի փակման աշխատանքները հանքի փակման ծրագրին համապատասխան իրականացնելու նկատմամբ.

11) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանման նկատմամբ.

12) հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանման նկատմամբ.

13) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների և իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման և վերլուծության արդյունքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը:»,

գ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեսչությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնում է տեսչական ստուգումներ, ստուգումներ և ուսումնասիրություններ:»,

դ. 14-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Տեսչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեսչության պետի տեղակալը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

զ. 17-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել.

2) որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր կետով.

«Հանքային ջրերի հանքավայրերի վերահսկողության բաժին»:

2. Հանքային ջրերի հանքավայրերի վերահսկողության բաժինը ստեղծել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի առկա հաստիքների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան