Գլխավոր տեղեկություն
Համար
N 870-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2012 թվականի N 870-Ա

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Հակոբյանին 2012 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողի կառավարման հանձնաժողովի 73-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հակոբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հակոբյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան