Գլխավոր տեղեկություն
Համար
N 1333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1163
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման N 1 հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

35.

Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի համախմբում և Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքա-հայերի ներդրումների խրախուսում

Մասնագիտական համաժողովների կազմակերպում`
1) հայ գրականության օրեր
2) լրատվամիջոցների
և լրագրողների համահայկական համաժողով
3) օտարերկրյա պետություններում գործող հայկական առևտրաարդյու-նաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների համաժողովի կազմակերպում Փարիզում` ֆրանսիական փորձի ուսումնասիրության նպատակով

ՀՀ սփյուռքի նախարարություն

Հայաստանի գրողների միություն

Հայաստանի ժուռնալիստ-
ների միություն

համահայկական ընկերակցու-թյուններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ կառա-վարության
2009 թ. օգոստոսի
20-ի նիստի N 34 արձա-նագրության
29-րդ կետով հավանու-թյան արժա-նացած Հայաստան- սփյուռք գոր-ծակցության զարգացման հայեցակար-գին հավա-նություն
տալու մա-սին» արձա-նագրային որոշման հավելվածի
45-րդ կետ,
48-րդ կետի «բ» ենթակետ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան