ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 02.12.11 N 1164-Ն)
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի oգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 4
Երևան
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. փետրվարի 4-ի N 58-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ասատրյան |
- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ) | |
Ա. Օրբելյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Վ. Արամյան |
- | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Կ. Մինասյան |
- | ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
|
|||
Վ. Միրումյան |
- | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
|
|||
Ա. Անանյան |
- | ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար | |
Ա. Օսիկյան |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | ||
|
|||
Ա. Միրզախանյան |
- | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ | |
Վ. Աբրահամյան |
- | ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
|
|||
Տ. Պետրոսյան |
- | Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ (համաձայնությամբ) | |
|
|||
Ս. Սաիյան |
- | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար) |
(հավելվածը լրաց. 19.02.10 N 109-Ն, փոփ. 23.07.10 N 587-Ն, 02.12.11 N 1164-Ն, փոփ., լրաց. 16.04.12 N 349-Ն, փոփ. 20.10.12 N 1041-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.11.2014, N 1176-Ն | 13.12.2014, N 58-Ն | |
26.10.2012, N 1041-Ն | 08.11.2012, N 58-Ն | |
16.04.2012, N 349-Ն | 26.04.2012, N 58-Ն | |
02.12.2011, N 1164-Ն | 15.12.2011, N 58-Ն | |
23.07.2010, N 587-Ն | 09.08.2010, N 58-Ն | |
19.02.2010, N 109-Ն | 13.03.2010, N 58-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|